Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Մնաց՝ գիլաս ուտողների խումբ բացի

Մնաց՝ գիլաս ուտողների խումբ բացի
05.06.2024 | 15:28

Ի՞նչ է լինում, երբ Քաջ Նազարին թագավորի գահին են նստեցնում. պարապությունից կայֆեր է մտածում, որ չձանձրանա:

Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշողների խումբ է բացում, դրա համար կամավորների է հավաքագրում։ Հայրենիքից կտոր-կտոր տարածքներ է հանձնում Ադրբեջանին, Հայաստանի արտաքին պարտքը դարձել է 12 միլիարդ դոլար, իր դասարանցիներին, քավորին, մանկության ընկերներին, իջևանցիներին յուղոտ պաշտոններ է տվել, ինքն էլ կայֆեր է բռնում։

Նիկոլ Փաշինյան, բացիր գիլաս ուտողների խումբ, այդ խմբում, որպես կամավոր, իմ անունը գրիր։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5588

Մեկնաբանություններ