ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Իրանում հասկանում են, թե գլոբալ խաղի այս փուլում ինչ խնդիրներ են ունենալու

Իրանում հասկանում են, թե գլոբալ խաղի այս փուլում ինչ խնդիրներ են ունենալու
21.05.2024 | 09:01

Իրանը վաղուց են ներսից մշակում դրսի ուժերը: Գլոբալ աշխարհում, տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում դրա ողջ գործիքակազմն առկա է:

Վերջին տարիներին մենք ականատես ենք լինում Իրանում անկարգությունների ու ավանդական-պահպանողական կաստայի նկատմամբ վերաբերմունքի որոշակի փոփոխությունների: Դա փաստում է, որ Իրանի դեմ տեխնոլոգիաները, թեկուզ դանդաղ, բայց արդյունք տալիս են: Իրանը բավական կոշտ է արձագանքում ցանկացած ներքին ընդվզման, խառնակչության, սակայն պետք է հիշել, որ այն բազմազգ երկիր է, ու ներքին խնդիրներ լուծելը այդ պայմաններում բարդ է ու ռիսկային:
Մյուս կողմից, Իրանն իրեն շատ ձիգ է պահում՝ ֆիքսելով իր շահերի ու անվտանգության կարմիր գծերը, ունենալով ահռելի մեծ ռազմական ներուժ ու ցանցային ազդեցություն ողջ ռեգիոնում:
Իսկ դա նշանակում է, որ Իրանի հետ հնարավոր բախումը թանկ ու ռիսկային է լինելու (միգուցե միջուկային զենքն էլ արդեն իրողություն է) նրա դեմ հանդես եկող շրջանակների համար, հետևաբար, միգուցե պետք է գտնել այլ ուղի Իրանը և Իրանում վիճակը փոխելու համար:
Իսկ դրա լավագույն տարբերակներից մեկը կարող է լինել Իրանը ներսից պայթեցնելու փորձը, առավել ևս, որ այդ ուղղությամբ աշխատանք տասնամյակներ շարունակ տարվում է:
Նման պայմաններում, որպեսզի պրոցեսները սահմանափակվեն զուտ Իրանում իրավիճակի փոփոխությամբ, այլ ոչ թե ռեգիոնալ մեծ ճգնաժամով, պետք է Իրանում հարմար առիթ ստեղծել, իսկ ընտրությունները դրա համար լավագույն առիթ են:
Միգուցե հենց այդ պատճառով էր, որ Իրանի ղեկավար կազմի ուղղաթիռը վթարվեց, որպեսզի արտահերթ ընտրություններ կազմակերպվեն, ու դա առիթ լինի Իրանում իրավիճակ փոխելու համար: Միաժամանակ անկասկած այս վթարի մեջ այլ շահառուներ ևս կան: Ակնհայտ է, որ որևէ մեկը Իրանի հետ մեծ պատերազմ չի ցանկանում: Հետևանքները փոխադարձ ծանր են լինելու:
Այս առումով հավանաբար փորձ է արվելու իրավիճակը փոխել Իրանում՝ շրջակա ռեգիոնում դրա հնարավոր բացասական ազդեցությունից զերծ մնալու զուգահեռ պրոցեսով: Ակնհայտ է, որ այդ ռիսկերը չափում են նաև Իրանում ու հասկանում են, թե գլոբալ խաղի այս փուլում ինչ խնդիրներ են ունենալու:
Միաժամանակ հիշենք ու չմոռանանք, որ Իրանը «խորքային պետություն» ունեցող երկիր է, իսկ դա նշանակում է, որ ազգային շահերը և անվտանգությունը ամենից կարևոր են ու ոչ կոմպրոմիսային:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1902

Մեկնաբանություններ