Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Մենք համբերատար ենք, խելամիտ և ուժեղ, քան՝ երբևէ

Մենք համբերատար ենք, խելամիտ և ուժեղ, քան՝ երբևէ
14.05.2024 | 19:06

Խնդիրը նրանում չէ, որ նրանք փորձում են իշխանություն պահել, խնդիրը նրանում է, որ, բացի իշխանությունից կառչելուց, այլ տարբերակ իրենք իրենց չեն թողել:

Խնդիրը նրանում չէ, որ նրանց թվում է, թե ժամանակ են ձգում քաղաքական վախճանից խուսափելու համար, այլ խնդիրը նրանում է, որ չեն հասկանում, որ ժամանակն է իրենց ձգում բառիս բուն և ֆիզիկական իմաստով, իսկ արդյունքը տոտալ և դաժան փակուղին է:

Խնդիրն այլևս նրանում չէ, որ մեծ բախտախնդրության արդյունքում դեռ երկիր են կառավարում, այլ արդեն նրանում, որ իրականում թելից են կախված, այն էլ՝ կարմիր բերետավորի կարմիր թելից:

Իսկ մե՞նք, մենք համբերատար ենք, խելամիտ և ուժեղ, քան՝ երբևէ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2419

Մեկնաբանություններ