ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

ՀԱԵ-ի իշխանությունն իրականում շատ ավելի մեծ է, քան՝ գործող վարչապետինը

ՀԱԵ-ի իշխանությունն իրականում շատ ավելի մեծ է, քան՝ գործող վարչապետինը
14.05.2024 | 17:46

Բագրատ սրբազանը այս պահին ունի իշխանություն (կարող է տասնյակ հազարների փողոց դուրս բերել), որն իրականում շատ ավելի մեծ է, քան՝ գործող վարչապետինը: Այս իշխանությունը նաև ՀԱԵ-ինն է, որը պետք է պահել ու ծառայեցնել հայոց պետականության վերականգնմանը, իսկ դրա միակ եղանակը հետևյալ կերպ եմ տեսնում:

Բագրատ սրբազանն ու աջակցող թիմը ներկայացնում են հստակ օրակարգ (առաջիկա մեկ տարվա՝ մինչև նոր ընտրություններ) և այս օրակարգը ղեկավարելու թեկնածու են ներկայացնում, ով վայելում է լայն զանգվածների համակրանքն ու վստահությունը, սակայն չունի քաղաքական կշիռ:

Այս գործընթացը կբերի լայն զանգվածների համագործակցության այս օրակարգին և գործընթացին (ավելի քան վստահ եմ): Միաժամանակ, այս գործընթացը կբերի գործող վարչակարգի հետ համագործակցության կտրուկ նվազման, ինչն անհրաժեշտ է խաղաղ իշխանափոխության համար: Այս պահին դեռ հանրային տարբեր շերտեր ակտիվ համագործակցում են ռեժիմի հետ, ինչի պարագայում իշխանափոխությունն անհնար է:

Առաջադրված անձը անցումային շրջանի օրակարգով կկառավարի երկիրը մինչև արտահերթ ընտրություններ:

Իսկ Բագրատ սրբազանը, չմտնելով կառավարություն, կպահի իր իշխանությունը՝ ունենալով ժողովրդի (փողոցի) աջակցությունը:

Ցանկացած պահի, երբ անցումային վարչակազմը շեղվի օրակարգից, նա իր այս իշխանությունով կարող է դրա դեմն առնել:

Այսպիսով կստեղծվի իշխանության տարանջատման և հավասարակշռման իրավիճակ, ինչը հիմա շատ կարևոր է: Մեր ներկայի Սահմանադրությունը իշխանության տարանջատման և հավասարակշռման հնարավորություն չի տալիս:

Այս մոդելի կիրառման պարագայում, հնարավոր ձախողման դեպքում, ՀԱԵ-ն, հանձինս Բագրատ սրբազանի, չի կորցնի իր հանդեպ ձևավորված վստահությունը, կպահի այս պահի իշխանությունը և կկարողանա ծառայեցնել դա հանուն հայկական պետականության վերականգնման՝ հաջորդիվ փուլերում:

Եթե Բագրատ սրբազանը մտավ կառավարություն, վերոնշյալ հզոր ռեսուրսը փոշիացվելու է, իսկ հնարավոր ձախողման դեպքում երկրի միակ ազգային ինստիտուտը՝ ՀԱԵ-ն, անզոր է դառնալու:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1617

Մեկնաբանություններ