ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Իրական Ադրբեջանի և «ծուռ հայելիների» մասին

Իրական Ադրբեջանի և «ծուռ հայելիների» մասին
05.05.2024 | 08:08

Ինչպես գիտեք, ես ադրբեջանական պետական քաղաքականությանն ու մամուլին, լրատվամիջոցներին, հաղորդումներին հետևում եմ ամենօրյա մակարդակով։ Այն, ինչ տեսնում եմ, մեղմ ասած, շատ մտահոգիչ է։ Բայց ես գրում եմ դրա ընդամենը 10%-ը, ընդ որում, աչալուրջ եմ, որ հանրությանը ներկայացնեմ զտված տեղեկատվություն՝ հնարավոր լուծումներով։

Բայց ի՞նչ եմ ես տեսնում հակառակորդի մոտ՝ ՀՀ տարածքի հանդեպ հավակնություններ, էթնիկ հայի հանդեպ ատելության քարոզ, անդադար զորավարժություններ ու միլիտարիզացիա, ակտիվ քաղաքականություն Հայաստանի դեմ մի քանի ուղղություններով (տնտեսություն, էկոլոգիա, հանքարդյունաբերություն, իրավական տիրույթ և այլն)։ Մի խոսքով, տեսնում եմ, որ Ադրբեջանը ոչ միայն չի փոխել իր վերաբերմունքը հայկական պետության ու հայի նկատմամբ, այլ ավելի ագրեսիվ ու համառ է դարձել իր նկրտումներում։
Այս իրողությանը զուգահեռ, կա իրավիճակ, երբ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը տեղեկատվական տիրույթում, այդ թվում՝ պետական հեռուստաընկերության միջոցով, ստեղծում են Ադրբեջանի մասին բոլորովին այլ ընկալում։ Նրանք այնպես են ներկայացնում, որ Ադրբեջանը կառուցողական է, կարելի է ուղիղ քաղաքական պայմանավորվածություններով հարց լուծել այդ պետության հետ։
Պատրանք են ստեղծում, որ դա այն Ադրբեջանը չէ, որ մեկ տարի առաջ 120 հազար հայի բլոկադայի մեջ էր պահում, իսկ հետո բռնի տեղահանման ենթարկեց, ոչ էլ այն Ադրբեջանն է, որտեղ մենք ռազմագերիներ ու ապօրինաբար պահվող անձինք ունենք մինչ օրս, առավել ևս, դա այն Ադրբեջանը չէ, որտեղ զինծառայողները կարող են անմարդկային խոշտանգումների ու անդամահատման ենթարկել հայ կին զինծառայողին։ Իշխանական քարոզչամեքենան լծված է ապացուցելու, որ սա ուրիշ Ադրբեջան է, բարի, խաղաղասեր։ Դե, իսկ եթե հանրությունը դա չի ընկալում դեռևս, ոչինչ, թող ծառեր տնկեն, չտեսնեն Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին։
Սա շատ տիպիկ է ՀՀ իշխանություններին, իրենք փորձում են չտեսնելու տալ իրողությունները, քանի որ ունակ չեն դրանց համարժեք արձագանքել։ Արդյունքում՝ իրենց ողջ քաղաքականությունն ուղղված է Ադրբեջանի կեղծ իմիջի ձևավորմանը։ Ընդ որում, սա նաև օգնում է Ադրբեջանին խորամանկորեն դիրքավորվել միջազգային հարթակներում՝ իր ագրեսիվ, ռազմատենչ ու բռնապետական իմիջը կոծկելու համար։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ