ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Պարտադիր պայման է, որ սրանք ընկալվեն որպես գոյաբանական թշնամի

Պարտադիր պայման է, որ սրանք ընկալվեն որպես գոյաբանական թշնամի
04.05.2024 | 14:44

2012-13 թվականներին ինձ լուրեր էին հասել, որ աղանդավորական կոնկրետ ուղղության հետևորդներ իրենց երեխաներին «բիրիքով» ուղարկում են Ոստիկանության ակադեմիա՝ սովորելու։ Խոսք էր գնում տասնյակներով և հարյուրներով միաժամանակ ընդունվելու մասին։ Այն ժամանակ մտահոգություններովս կիսվել էի որոշ ընկերների հետ, որոնք ի պաշտոնե որոշակի լծակներ ունեին՝ պրոցեսների վրա ինչ-ինչ ազդեցություն թողնելու համար։

Եվ, ինչպես շատ այլ հարցերում, մեր անհանգստություններին ի պատասխան՝ «վերևներից» արխային էին անում, թե՝ մի անհանգստացեք, ամեն ինչ վերահսկվում է, ամեն բան նորմալ է, անհանգստանալու կարիք չկա:
Դե, մենք «ծայրահեղ», «հետամնաց» ազգայնականն էինք, ոմանք էլ՝ «ժամանակակից, առաջադեմ եվրոպացին»:
Էդ հիմա է, որ էն ժամանակվա «առաջադեմ եվրոպացիքից» շատերն են փորձում ազգայնականի շորեր հագնել, էդպես հարմար է ներկա քաղաքական իրավիճակում հանդես գալ անմեղ փրկչի դիրքերից։
Ինչևէ։
Հիմա պատկերացրեք. 2012-13 թվերին ընդունվածները 2018-ին արդեն ծառայության էին, իսկ 2024-ին՝ առնվազն 5-6 տարվա փորձով ու նոր աստղերով։
Դրան գումարեք դեռ Վանոյի ժամանակ Ոստիկանություն ընդունված վանոյական եւ անդրանիկքոչարյանական կադրերին, որոնք 30 տարվա ընթացքում ամենաբարձր պաշտոնների էին հասել՝ լուռ կատարողի բոժոժում պարփակված, դրան գումարեք իսրայելական ծագումով դանչոների կողմից հավաքագրվող և գործի ընդունվող տարբեր ուժային կառույցների աշխատակիցներին՝ կստանաք պատկերը, թե ինչու և ինչպես է դեռ արաբների ժամանակվանից Հայաստանը գրաված երկրի համար հարկահավաք ու վերակացու աշխատող, «ոստիկան» անունը ստացած այդ համակարգը այսօր սպասարկում Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։
Հայաստանը ներսից գրավել են թուրքերը, բայց մարդիկ դրանց թշնամի չեն ընկալում, քանի որ դրանք խոսում են հայերեն և ներկայանում են իբրև հայ, իբրև «անկախական», «պետականամետ» և այլ ականջահաճո դիմակներով։ Կիրառում են մանիպուլյացիայի ամենաժամանակակից տեխնոլոգիաները՝ մարդկանց մոլորեցնելու և խաբելու համար:
Որպեսզի օրգանիզմը ցույց տա անհրաժեշտ դիմադրություն, պարտադիր պայման է, որ սրանք ընկալվեն որպես թշնամի՝ գոյաբանական թշնամի։ Միայն այդ դեպքում է գործում իմունիտետը:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ