Այս իշխանության քաղաքականության հիմքը եղել է և կա ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը՝ խաղաղությամբ փաթեթավորված թեզով, որը ոչ այլ ինչ է, քան ռազմաքաղաքական խարդախություն։
Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա իրական իշխանություն, որը պետք է հիմնվի և առաջ շարժվի պետականության հիմնասյուներն ամրացնելու օրակարգով, բոլոր ուղղություններով փոխադարձ վստահության ստեղծման և դաշնակիցներ ձեռք բերելու հավասարակշիռ քաղաքականությամբ։
Այս դրածոները զբաղված են միայն ՀՀ-ն բոլորի հետ թշնամացնելով։
Եվ սա գիտակցված և նպատակաուղղված են անում՝ պրոթուրքական կենտրոնների ծրագրի շրջանակում։
Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ