ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 
Հարկավոր է թոթափել անելանելիության սինդրոմը

23.10.2023 | 10:24

Հայ-ադրբեջանական խաղաղության երեք հարթակ ՝ վաշիգտոնյան, բրյուսելյան և մոսկովյան:

Երանելին կլիներ վաշինգտոնյանը:

Ավա՜ղ հասանելի չէ:

Ո՛չ մենք, ո՛չ Ադրբեջանն ամերիկյան սֆերայում չենք:

Ա՛յ, երկու ամենաանհաշտ հարևան թշնամիները` Իսրայելն

ու Եգիպտոսը, 50 տարի խաղաղ ապրում են:

Օրգանական ատելություն ունեն միմյանց հանդեպ, բայց վաշինգտոնյան հարթակում կնքած խաղաղությունը չեն կարող խախտել:

Որովհետև երկուսն էլ կախված են ԱՄՆ-ի ռազմաարդյունաբերությունից և դրա սարդոստայնում իրենց այլ բան չի մնում, քան խաղաղ համագործակցությունը:

Ավա՜ղ, դա կիրառելի չէ մեր տարածաշրջանում:

Եվրոպական կամ բրյուսելյան հարթակը չափազանց ո՛չ հեռանկարային է:

Անգամ եթե այդ հարթակում, ինչ-որ հրաշքով, հայկական շահերը հաշվի առնող խաղաղություն էլ հաստատվի, լինելու է խիստ ժամանակավոր:

Առնվազն մեկ-երկու տարի:

Որովհետև այսօրվա Եվրոպայում ներառնված չէ Անգլիան:

Բացեք 2019 թ. դեկտեմբերի 25-ին ընդունված Մեծ

Բրիտանիայի արտաքին քաղաքականության 10-ամյա դոկտրինը, որտեղ հռչակված է ՝ դուրս գալ Արևելյան Եվրոպա, մերձսևծովյան տարածքներ, Սև ծով՝ մինչև 2030 թ., հաստատվել Կովկասում ՝ 2027-28 թթ:

Եթե, այնուամենայնիվ, Եվրոպա, ապա միայն ու միայն

բրիտանական համագործակցությունը հաշվի առնելով, նրա

արտաքին քաղաքական դոկտրինի իրականացման համար հետաքրքրություն ներկայացնելու ձև գտնելով:

Մնաց մոսկովյան հարթակը :

Այս հարթակում կնքված խաղաղությունը լինելու է ամենակոշտը, թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի համար:

Ռուսները Հարավային Կովկասի երեք պետություններից

ձևելու են իրենց անվտանգային համակարգին ենթակա մեկ միասնական միավոր՝ Թբիլիսի մայրաքաղաքով:

Իրանի հետ իրենց համագործակցությունն ուժեղացնելու

նպատակով, որպես Իրանին նվեր, Ադրբեջանը թուլացվելու է ներքին պառակտումներով այնպես, որ Բաքվի թուլացած իշխանությունը երջանկություն համարի մտնել ռուսական հովանոցի տակ ցանկացած կարգավիճակով:

Հակառակ դեպքւմ, բրիտանացիների հետ պայմանավորված, ռուսները կստեղծեն Թավրիզ մայրաքաղաքավ նոր պետություն:

Ինչպես արդեն մի անգամ դա արել է Ստալինը:

Կարծում եմ, հարկավոր է թոթափել անելանելիության

սինդրոմը:

Նայել առաջ և առայժմ մտովի, տեղ զբաղեցնել վերաբաժանվող նոր տարածաշրջանում:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Կարծում եմ, հարկավոր է թոթափել անելանելիության սինդրոմը:

Նայել առաջ և առայժմ մտովի, տեղ զբաղեցնել վերաբաժանվող նոր տարածաշրջանում:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2062

Մեկնաբանություններ