ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Խաղաղության խաչմերուկի մուրացկանը և դմակով ոչխարը

Խաղաղության խաչմերուկի մուրացկանը և դմակով ոչխարը
19.10.2023 | 13:01

Պատերազմում պարտվելու, մոտ 5000 զոհի, տասնյակ հազարավոր վիրավորների, հարյուր հազարավոր բռնի տեղահանված արցախցիների, Հայաստանի սուվերենության գնով Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջանը» դեռ չտեսած, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ անցել է «խաղաղության խաչմերուկին»: Փաշինյանի եվրոպական կուրատորները նրանից պահանջում են է՛լ ավելի խրվել կեղտի մեջ, է՛լ ավելի շատ զիջումներ կատարել, ավելի խորացնել տարածաշրջանի անկայունությունը, ինչը մեծ բավականությամբ կատարվում է: Թվում է, թե էլի՛ մի ստորացուցիչ պահանջ, էլի մի կեղտոտ գործարքի առաջարկ, և Նիկոլը հետ կկանգնի, չի գնա հերթական դավաճանությանը, բայց մենք նրա մասին մեծ կարծիք ունենք: Նրա վերաբերյալ իրական կարծիքն ու վերաբերմունքն ունեն երեկ Եվրոպական խորհրդարանում նստածները, ովքեր հոլիվուդյան կեղծ ժպիտներով կամ «լացակումաց» հայածքով ծափահարում էին Նիկոլի «կեցցե ժողովրդավարությունը» ճղճղոցին: Երեք տարի առաջ նուն ոգևորությամբ նա Ստեփանակերտում ճղճղում էր «Արցախը Հայաստան է և վերջ». թե ի՞նչ եղավ Արցախի հետ, եվրաչինովնիկները լավ գիտեն: Գիտեն, բայց ծափահարում են, որովհետև նրանց համար ժողովրդավարությունն ավելի էժան է, քան Ստրասբուրգի սրճարաններում թողած թեյավճարը: Ժողովրդավարությունը Նիկոլի թքոտ երախում ավելի է արժեզրկվում, որովհետև դրա շղարշի տակ նա տարածաշրջանին ոչ թե խաղաղություն է բերում, այլ նոր բախում է հրահրում:

Մեր տարածաշրջանում խաղաղությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ գրեթե ոչ մի կապ չունի, որովհետև այդ հարաբերությունների վատթար որակը Արևմուտքին օդ ու ջրի պես անհրաժեշտ է՝ իր շահերն առաջ տանելու, իր շախմատային պարտիան հաղթական ավարտին հասցնելու համար: Հասկանո՞ւմ է դա Փաշինյանը՝ իհարկե՛: Բայց նաև գիտակցում է, որ այդ պարտիայում ինքը նույնիսկ անցողիկ զինվոր չէ, այլ՝ զուտ զոհաբերվող: Դրա համար նա Եվրոպայից չի խնդրում հզորացնել Հայաստանը, չի պահանջում դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և սպառնալիքը: Նա եվրոպական քաղաքական վերնախավից իր անձնական անվտանգության երաշխիքներ է մուրում, փոխարենը օդ՝ ժողովրդավարության պատրանք, վաճառելով:

Եվրոպաներում դա շատ լավ են հասկանում և պատրաստ են այսօր վճարել ադ «օդի» համար: Փաշինյան զինվորին, գուցե, միջնախաղում չզոհաբերեն, բայց որ մի օր դա անելու են, կասկած չի հարուցում: Մի օր Եվրոպան դադար է վերցնելու՝ ուկրաինական ճահճի տիղմը վրայից լվանալու, վերքերը լիզելու և Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ կառուցելու համար: Իսկ այդ ժամանակ Փաշինյանն այլևս կորցրած է լինելու իր պիտանելիության ժամկետը: Եվրոպայում այդպիսի օգտագործված ու դեն նետված ապրանքներ շատ են եղել՝ Մուսոլինի, Հիտլեր, Գորբաչով, Սաակաշվիլի …

Ի դեպ, դմակով ոչխարը սկզբից թող ի՛ր քամակը ծածկի (հազար ողորմի քեզ, Սերո Խանզադյան):

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2170

Մեկնաբանություններ