ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Պայքարը չունի հանգստյան օրեր

Պայքարը չունի հանգստյան օրեր
27.09.2023 | 12:33

Ընդդիմության պայքարն ընդդեմ գործող իշխաննությունների,Հայաստանում դարձել էր ավանդույթ, որը կոչվում էր՝ թեժ աշուն կամ թեժ գարուն։ Եվ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը, ձմռանը տաքանում էր, ամռանը մեկնում հանգստի։ Մինչև 2018թ․, ինչ-որ իմաստով, այս ավանդույթն արդարացված էր, քանի որ Արցախն ու Հայաստանն անվտանգ էին։ Բայց, հատկապես, 2020թ․ հետո, ընդդիմությունը, իրենց մտավորական համարողները, ողջ ժողովուրդը հանգստանալու իրավունք բացարձակապես չպետք է ունենային, և պայքարն ընդդեմ հայրենիքը դավաճանող քպ-ական խմբակի, պետք է լիներ օրուգիշեր։ Հանգիստը Հայաստանի և Արցախի վերջն է, հայ ժողովրդի մահը։ Ցավոք, այդպես չեղավ։ 2021 և 2022թթ․ ընդդիմադիր պայքարները չհաջողեցին։ Արդյունքը՝ ջախջախված և հայաթափվող Արցախ։

Բավականին ուշացումով, նորից կարծես թե համախմբվեց ընդդիմությունը, և կրկնեմ՝ ուշացումով, որոշակի հույսեր առաջացան, շարունակական կորուստների դեմն առնելու համար։ Թող հազար անգամ ներեն ինձ ընդդիմադիրները, բայց տպավորություն ունեմ, որ բացի պաթետիկ ելույթներից ունենալուց, կարծես թե հստակ ծրագիր գոյություն չունի։ Հուսամ՝ սխալվում եմ։ Ինչպես նախորդ տարիներին, ընդդիմությունն օգտագործում է 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխության հնարքները՝ երթեր, փողոցների փակում և այլն։ Ոչ բոլոր ելույթների մեջ եմ զգում ցավ, վճռականություն։ Եվ ինչպես միշտ, հավաքված ժողովուրդն ավելի վճռական է տրամադրված, քան հարթակից ելույթ ունեցողները։ Պարտադի՞ր է, որ խոսեն կոմիտեի բոլոր անդամները, եթե, ներեցեք, ասելիք չունեն։ Հատուկ չեմ ուզում անուններ տալ, որ կողմնակալ չերևամ։ Դժգոհությունը համատարած է, այդ մասին է վկայում ժողովրդի օրեցօր նոսրացումը։ Եվ փոխանակ մտածել, թե ինչպես առավել համախմբել ժողովրդին, կոմիտեն անորոշ ժամանակով հանրահավաքային դադար է հայտարարում։ Բարեբախտաբար, վճռական տրամադրված ժողովրդի մի մասը չհամակերպվեց և հավաքվեց հրապարակում։ Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միանգամայն ճիշտ է՝ «Պայքարը չունի հանգստյան օրեր»։ Հուսանք, որ վաղվանից նոր թափ կառնի ընդվզումը։ Խնդրում և պահանջում եմ կոմիտեից՝ ամենօրյա ռեժիմով աշխատեք, մտածեք, զոռ տվեք երևակայությանը, ներգրավեք նոր մարդկանց, ակտիվ երիտասարդությանը։ Մոռացեք, քաղաքակիրթ, սահմանադրական ճանապարհով պայքարի մասին։ Դավաճաններին ցանկացած եղանակով վռնդելը լեգիտիմ է, և ոչ մի պետություն, միջազգային կառույց իրավունք չի ունենա մեզ մեղադրելու, այլ միայն մենք նրանց կողմից հարգանքի կարժանանանք։ Պայքարը պետք է լինի պերմանենտ, հանգստանալու իրավունք չունենք։ Այս անգամ էլ ձախողման դեպքում, կկործանվի ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանը, և մեղավոր կլինեն ոչ միայն քպ-ականներն իրենց գարշապետի գլխավորությամբ, այլև՝ դուք, մենք, բոլոր-բոլորս։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2438

Մեկնաբանություններ