ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Ռադիկալ» դիրքավորվելով՝ նիկոլին ձեռնտու բաներ են ասում

«Ռադիկալ» դիրքավորվելով՝ նիկոլին ձեռնտու բաներ են ասում
22.09.2023 | 12:22

Էլի նվնվիկ կերպարներն են ակտիվացել, թե՝ ընդդիմությունը սենց, ընդդիմությունը՝ նենց։ Իբր իրենք էլ թունդ արմատական են, է՛լի։ Բայց կողից լավ էլ իշխանական ու մերձիշխանական առնչվածքներ ունեն։

Արա, գտնում եք, որ կա բան, որ ճիշտ չի արվում կամ չի արվում, հելեք, դուք արեք։ Էս էն վիճակն ա, որ եթե գտնում ես պետք ա ու կարաս, արա՛։

Երկրորդը՝ սա ընդդիմության խնդիր չի։ Սա ընդհանրապես քաղաքականից շատ ավելի վեր հարց է։ Ու պայքարն էլ ներքաղաքական չի։ Ազգային-ազատագրական է։

Էնպես չի, որ էս օրերին ինչ ասվում կամ արվում է, ամեն ինչ ինձ դուր է գալիս կամ անխտիր ամեն ինչի հետ համաձայն եմ։ Ինձ ճանաչողները գիտեն, որ դա անհնար է։ Ինչպես շատերը, ես էլ ունեմ իմ պատկերացումներն ու անհատական կարծիքը, որը, սովորաբար, տրաֆարետից տարբերվող է։ Բա՛յց։

Մարդիկ վերցրել են գետնին ընկած պայքարի դրոշը ու տանում են այն։ Կարո՞ղ ես գործով օգնել, օգնիր։ Չես ուզո՞ւմ կողքները կանգնես, հարց չի, քո առանձին «պարտիզանական» պայքարը տար։ Բայց դրած, նպատակային անվանարկում ես՝ չցանկանալով քո կոմֆորտ-զոնայից դուրս գալ։ Այսինքն, իբր կամ ցուցադրական «ռադիկալ» դիրքավորվելով, մեծ հաշվով, նիկոլին ձեռնտու բաներ ես ասում (անում)։

Գիտեմ նաև ազնիվ մարդյանց, որ էն գլխից իրենց կոշտ դիրքորոշումն արտահայտել են ու «սահմանադրական ճամփեքով» էս չարիքից ազատվելու մասին էլ նույնքան հստակ արտահայտվել են։ Բայց արի ու տես, որ այս երկրորդ խմբի մարդիկ, նվիրված զինվորի նման, թե՛ ներկա են, թե՛ անմիջականորեն պայքարի ամենաթեժ կետում են ու իրենք, որ տեղ ունեն պրետենզիաների, դրանք եթե ներկայացնում էլ են, ապա շատ ավելի հանգիստ, քան էն առաջին խմբի մոնիտորային «քննադատները»։

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 2658

Մեկնաբանություններ