Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Համաձայնեցիք զոհաբերել ու լուռ հետևել

Համաձայնեցիք զոհաբերել ու լուռ հետևել
21.09.2023 | 13:25

Դուք չհասկացաք ամենապարզը` էս պատերազմը չի ավարտվում Արցախում ու չի ավարտվելու սահմանին: Այս պատերազմը վերջնական կավարտվի Երևանում կամ Բաքվում։

Իսկ դուք ամենաէլեմենտար հաշվարկը չկարողացաք անել. Արցախի 8.000-10.000 զորքը մեր ընդհանուր բանակի ամենամարտունակ մի հատվածը կարող էր լինել, իսկ դուք համաձայնեցիք զոհաբերել ու լուռ հետևել։ Վաղը էդպես հետևելու են նաև մեր քաղաքներում սկսվելիք մարտերին։

Սրա մասին մտածեք, լա՜վ մտածեք, չլինի թե Արցախը լքողը հերթով Հայաստանի մյուս մասերը լքի` ինքնիշխանության և անկախության անվան տակ, ընդհուպ մինչև Երևան։

Մտածե‘ք ու աշխատեք, որովհետև շատ քիչ ժամանակ կա, չափազանց քիչ:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1370

Մեկնաբանություններ