ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այսօր լրագրողներն ասաց, որ ինքը հանդիպել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի հետ, և դա առաջին անգամ չէ: Ժամանակավոր հանձնաժողով ստեղծվելու առնչությամբ են տեղի ունեցել հանդիպումները, որոնք, ըստ պատվիրակության ղեկավարի, դեռևս գաղտնապահական են: Ինչ վերաբերվում է այն հայտարարություններին, թե Հարությունյանը ԵԽԽՎ-ում հանդիպումների ժամանակ օգտագործել է օկուպացված տարածքներ բառակապակցությունը, վերջինս նկատեց, որ ինչպես միշտ իր խոսքերն աղավաղել են` ցույց տալով պաշտոնական փաստաթուղթ, որտեղ նշված էր, որ նա մերժել է այդ տերմինի օգտագործումը:
Ի դեպ, պատվիրակության մյուս անդամներից ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չէին ներկայացել ասուլիսին: Հավելենք, որ տեղեկություններ կան, թե պատվիրակությունում լուրջ անախորժություններ են հասունանում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ