Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

«Սատանաներ» և «հրեշտակներ»

«Սատանաներ» և «հրեշտակներ»
27.12.2012 | 17:54

Տարեվերջին ոչ միայն տարբեր գերատեսչությունների ղեկավարներ են իրենց աշխատանքներն ամփոփում, այլև «ուրբաթախոս» քաղաքական գործիչներն են վերջապես դիրքորոշում հայտնում: Այսօր ներքաղաքական զարգացումների շուրջ ասուլիս էր հրավիրել նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Ինձ համար Լևոն Տեր-Պետրոսյանը մի նախադասություն է ասել`իր թեկնածությունը չի դնում, և վերջ»,-նշել է Մանուկյանը` չցանկանալով մեկնաբանել այդ որոշման ճիշտ կամ սխալ լինելը: Այնուհետև, հիշելով 1995-96 թվականների ընտրությունները, փաստել է, որ Հայաստանը երբեք չի ունեցել ու չի ունենա այնպիսի նպաստավոր պայմաններ երկիրն առաջ տանելու և ընտրություններ անցկացնելու, ինչպես այդ տարիներին: «Այն ժամանակվա իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանով վիժեցրեց այդ հնարավորությունը, մտանք այլ սցենարի մեջ ու շարժվում ենք դրանով»,-շեշտել է Հանրային խորհրդի նախագահը:
Անդրադառնալով գալիք ընտրություններին՝ Վազգեն Մանուկյանն ասել է. «Կա՞ մի մարդ, որին ժողովուրդն ուզում է, որ Սերժ Սարգսյանը չդառնա նախագահ, դառնա նա: Ես չեմ տեսնում այդպիսի մարդ»: Ըստ Մանուկյանի, հասարակությունն ինքն իրեն բաժանել է երկու մասի`«սատանաներ» և «հրեշտակներ»: «Ովքեր ընդդիմության կողմնակիցներն են՝ հրեշտակներ են, ովքեր իշխանության` սատանաներ: Եթե Ջհանգիրյանին այն ժամանակ բոբո էին համարում, հիմա՝ հրեշտակ, քանի որ ընդդիմություն է»,-փաստել է ՀԽ ղեկավարը` հորդորելով «խանդի տեսարաններ» չստեղծել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ