ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ասել ենք` անում ենք

Ասել ենք` անում ենք
25.12.2012 | 00:20

ՄՀՀ-ում շաբաթ օրը մեկնարկած ՕԵԿ արտահերթ համագումարին, ինչպես երևաց, երկու կողմերն էլ` ՕԵԿ-ն էլ, ՀՀԿ-ն էլ, ի խորոց սրտի և բավականին հանգամանալից էին պատրաստվել: Այն Սերժ Սարգսյանին պաշտպանելու հրապարակային առաջին հայտն էր, որն էլ հավուր պատշաճի ներկայացվեց: (Դահլիճը նրբաճաշակ սպիտակ ծաղիկներով էր զարդարված, լեփ-լեցուն էր ՕԵԿ հավատավոր անդամներով), ամեն բան ավելի անկաշկանդ էր ու անկեղծ, ինչը չկար ՀՀԿ համագումարի ժամանակ: Ընդ որում` պոպուլիզմի հետք նույնպես, ինչն այս կամ այն կերպ ուղեկցում է ՕԵԿ համագումարներին, չկար:
Երկուստեք պասաժ էր ոչ միայն միմյանց ժեստեր անելու առումով, այլև փաստարկ, որ, որքան էլ խոսվի, թե ՕԵԿ-ն էլ «աղջիկ վախտվա էնտուզիազմը չունի», որ թուլացել է, կոալիցիոն գործընկերության մեջ էլ նրան վերապահված է կրտսեր «եղբոր» դերակատարություն, այնուհանդերձ, այս համագումարը եկավ ասելու, թե ինչքան կարևոր է լինում երբեմն այդ կրտսեր եղբայրը` շրջադարձեր ապահովելու տեսանկյունից: Մանավանդ «միջնեկ եղբոր» խաղից դուրս գալու, «այո»-ն «այո» չպահելու ու ոչ քաղաքական պահվածքի դեպքում:
ՀՀԿ-ն էլ իր հերթին հավուր պատշաճի էր գնահատել կոալիցիոն իր գործընկերոջ ջանքը. երբեք չէր եղել, որ ՀՀԿ-ն այդքան ներկայացուցչական կազմով մասնակցեր ՕԵԿ-ի որևէ միջոցառմանը. եկել էր ՀՀԿ ողջ իսթեբլիշմենթը` ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, ՀՀ վարչապետ և, իհարկե, Գալուստ Գրիգորիչ (ընդ որում, երեկոյան կազմակերպված ՕԵԿ ճաշկերույթին ևս ողջ ՀՀԿ ծերակույտը` գործադիր մարմինը, մեկ մարդու նման շարված է եղել ՕԵԿ սեղանների շուրջը):
Մեկ «նո» էլ ու` անցնենք առաջ. Սերժ Սարգսյանը յուր իսթեբլիշմենթով նստեց մինչև համագումարի ավարտ, չնայած միջանցքում արդեն ինչքան ժամանակ նրա «ախրանան» հրահանգ էր ստացել` «դուրս է գալիս նախագահը, պատրա՛ստ, գնում ենք Ծաղկաձոր»:
ՕԵԿ համագումարում, ինչպես ՀՀԿ-ի համագումարում, «մինուճար» հարցը առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի սատարելուն էր առնչվում: Մինուճար զեկուցողն էլ Արթուր Բաղդասարյանն էր: Նա մոտեցավ ամբիոնին, պարզվեց` զեկույցը մոռացել է, արարողակարգի աշխատակիցն արագ-արագ զեկույցը հասցրեց նրան: Սակայն, ինչպես տեղեկացանք միջանցքում սպասող Սերժ Սարգսյանի «ախրաննիկներից», վերջինս շփոթել, ուրիշ «պապկա» էր տվել Արթուր Բաղդասարյանին: Նա ստիպված էր բանավոր խոսել:
ՈՒ, պատկերացրեք, ահագին հետաքրքիր ստացվեց ելույթը, այնքան հետաքրքիր, որ երբ նույն միջանցքում «ախրաննիկների» հետ երկար կանգնած Հովիկ Աբրահամյանին էինք սպասում, ստիպված եղանք լսել նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյայի զրույցը մեկ այլ պաշտոնյայի հետ. «Հրաշալի ելույթ էր. ինչ պետք էր` ասվեց»:
Ի՞նչ ասաց Արթուր Բաղդասարյանն իր ելույթում։
ա) Բնականաբար, նախ կարևորեց ՕԵԿ-ը, որպես ինքնամաքրվող, քաղաքական նպատակներ հետապնդող կառույց, որի ծրագրերի մի մասը կատարվել է, մի մասն ընթացքի մեջ է, մյուսներն էլ առայժմ իրենց երազանքներում են:
բ) ՕԵԿ առաջնորդն առանց կիսատոների, առանց դիվանագիտություն բանեցնելու. բավականին ճակատային ասաց, որ երկրորդ նախագահը քաղաքական խաղերի կողմնակից չէր, քաղաքական հանդուրժողականությունը նրա կատեգորիաներում չէր, ուստի 2006-ին ՕԵԿ-ն էլ իր հերթին առանց խաղեր տալու դարձավ ընդդիմություն` շիփ-շիտակ կրելով ընդդիմությանը «հասանելիք» բոլոր «հարվածները»: 2007-ին դարձավ խորհրդարանական լիարժեք ուժ, 2008-ի նախագահական ընտրություններին ստացավ այնքան ձայն, որքան գրեթե երկու տասնյակ քաղաքական ուժերից սատարվող Տեր-Պետրոսյանը (որը, հիշենք, գնացել Արթուրենց կուսակցություն, նստել Արթուրի սենյակում, ասել էր նրան. եթե ինձ չմիանաս, ես քեզ կոչնչացնեմ). Արթուր Բաղդասարյանը ևս մեկ անգամ հարկ համարեց արձանագրելու, թե ինչու այդ ժամանակ իրենք որոշեցին ոչ թե մարտի մեկին իր տնից «մեկ կանգառ ներքև» չիջած Տեր-Պետրոսյանին պաշտպանել, այլ երկրի կայունությունը, Ղարաբաղի խաղաղությունը` ի դեմս Սերժ Սարգսյանի:
գ) Իր ելույթում ՕԵԿ առաջնորդը բավականին նրբագեղ «սդաչի» տվեց վերջին շրջանում իրենց դեմ պայքարի համար միահամուռ ոտքի ելած բոլորին. «Մենք ասել ենք, որ տասը տարի կանգնելու ենք Սերժ Սարգսյանի կողքին, մեր խոսքը գործ է, և անում ենք: Եվ անում ենք դա մեկ մարդու պես»: Ապա և. «Մեր տեսակը կապ չունի կրիմինալի, թալանի, ռազբորկաների հետ, մեր տեսակը տակից խաղեր չի տալիս, սրա-նրա դեմ հոդվածներ, գործարքներ չի պատվիրում»:
դ) Հետաքրքիր էին ԱԱԽ-ի քարտուղարի դիտարկումները նաև արտաքին քաղաքական վեկտորներին առնչվող, սակայն ՕԵԿ ելույթի մեզ համար ամենաէական մասը պահանջատիրությունն էր Սերժ Սարգսյանից` տեր լինել հռչակված բարեփոխումների ընթացքին, դրանց հաղորդել դինամիկ ընթացք, փոփոխել մեր հանրային կյանքը` հային արժանի դարձնելով այն:
Հա, էլի՛:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ