Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Կարող են հանգիստ առաջադրվել, բայց 7-8%-ից ավելի չեն հավաքի

Կարող են հանգիստ առաջադրվել, բայց 7-8%-ից ավելի չեն հավաքի
24.12.2012 | 20:24

Զուրաբյան-Օսկանյան հայտնի զրույցը ինձ թվում է` բոլորդ էլ լսել եք: Դրա մեջ ոչ մի նոր բան կամ խոսոտովանություն չկա: Փաստացի դա այն էր, ինչի մասին երկար ժամանակ խոսում էին բոլորը, բայց ինչը հասանելի դարձավ հենց այդ ձայնագրությունից հետո: Ո՛չ Օսկանյանը, ո՛չ էլ Զուրաբյանը չէին թաքցրել, որ իրենք ցանկանում էին համագործակցել միմյանց հետ: Ամենայն հավանականությամբ, երկուսն էլ փորձել են համոզել իրենց ղեկավարներին (ղեկավա՞ր, թե՞ արքա), որ նրանք թույլ տան իրագործելու իրենց ծրագրերը: Ինչը չհաջողվեց: Միանշանակ չհաջողվեց: Եվ քանի որ չհաջողվեց, կարելի էր նաև ձայնագրությունը հրապարակել: Միևնույն է, արդեն կարևոր չէր այն: Էական չէր: Լիներ այդ ձայնագրությունը, թե ոչ, կարելի է ասել` ոչինչ չէր փոխվելու: Պարզապես հիմա Զուրաբյան-Օսկանյան զույգի համար մի փոքր դժվար ժամանակներ եկան: Վստահություն, վստահություն, վստահություն: Անգամ ՀԱԿ-ի միջի ամենաջարդող-փշրող օղակներն այսօր հետ են կանգնում Զուրաբյանից: Ինչ է կատարվում ԲՀԿ-ի ներսում, մի փոքր դժվար է ասել: Ի տարբերություն ՀԱԿ-ի, ԲՀԿ-ն կարողանում է իր ներքին խոհանոցը փակ պահել: Դա բավականին արդյունավետ աշխատող ֆեոդալական համակարգի առանձնահատկություններից է, երբ հասարակ մահկանացուներս (այսինքն` մենք` ընտրողներս) կարողանում ենք իմանալ ճիշտ այնքան, որքան կցանկանա մեծն արքան: Դա կուսակցության համար դրական շատ կողմեր ուներ, իրական ժողովրդավարության համար դա կործանարար երևույթ է: Ինչևիցէ, այսօր խոսքը դրա մասին չէ: Խոսքը ձայնագրության մասին է:

Որտեղի՞ց: Ինչի՞ համար: Ինչպե՞ս:
Բազմաթիվ վարկածներ քննարկվեցին: Ամենաքննարկվողը ԱԱԾ-ի տարբերակն է: Քանի որ դա առաջին միտքն է, որ կարող է առաջանալ: Իհարկե, ԱԱԾ-ը մերժեց այդ տարբերակը (իսկ ինչ-որ մեկն ուրի՞շ բան էր սպասում ), բայց, միևնույն է, մարդիկ շարունակում էին (են) համառորեն հավատալ, որ դա հենց էդ մարդկանց ձեռքի գործն է: Իրականում դա շատ հեշտ տարբերակ է, այս պարագայի համար: Դա շատ թույլ ձայնագրություն էր, այն դեպքում, երբ ԲՀԿ-ն, միևնույն է, չի առաջադրվում: Եթե, այնուամենայնիվ, դա կազմակերպել է ԱԱԾ-ն, դա կարող է ուղղակի ազդանշան լինել Զուրաբյան-Օսկանյան և նման մարդկանց համար, որովհետև եթե կա այդպիսի «թեթև» ձայնագրություն, ուրեմն կարող են լինել նաև ավելի «ծանր» ձայնագրություններ:
Եթե, այնուամենայնիվ, բացառենք ԱԱԾ-ի տարբերակը և ենթադրենք, որ ձայնագրությունը արվել է ներկա գտնվող մարդկանցից ինչ-որ մեկի կողմից: Բացառելով մատուցողի տարբերակը (դժվար էլի), մնում է միայն Օսկանյանը կամ Զուրաբյանը: Զուրաբյանին դա ձեռնտու է միայն այն դեպքում, եթե նա կատարում է ՀՀԿ-ի պատվերը, որպեսզի ընտրություններից առաջ ամբողջովին ոչնչացնի ՀԱԿ-ը, և ինչու չէ, նաև հարված հասցնի Օսկանյանին: Այդ դեպքում ինքը, իհարկե, տուժում է շատ ավելի, այսինքն` նրանք պետք է խոստացած լինեին մի այնպիսի բան, որ նա հրաժարվեր ՀԱԿ-ից: Չգիտեմ, թե դա ինչ կարող էր լինել:
Եթե ձայնագրությունն արվել է Օսկանյանի կողմից, ապա այն միայն մեկ նպատակ ուներ` ամբողջովին ավերելու ՀԱԿ կոչվող կառույցը, որը, կարելի է ասել, համարյա քանդված էր: Որքան էլ ՀԱԿ-ի ակտիվ մարդիկ նշեն, որ իրենց մոտ ամեն ինչ վարդագույն է, միևնույն է, պարզից էլ պարզ է, որ ՀԱԿ երևույթը արդեն գոյություն չունի: Իսկ վերջին իրադարձությունները ազդարարեցին այդ երաժշտության վերջին ակորդները: Ահա և վերջ:
Մյուս տարբերակները չեմ ուզում քննարկել: Իրականում, պետք է ասել, որ ձայնագրությունն առաջին հերթին հարվածեց հենց Զուրաբյանին և ընդհանրապես ՀԱԿ-ին, իսկ ում էր այն ձեռնտու` դժվար չէ կռահել: Իհարկե: ՀՀԿ-ին: Հա, ու մի քիչ էլ Բագրատյանին ու Փաշինյանին: Հիմա նրանք կարող են հանգիստ առաջադրվել, բայց 7-8%-ից ավելի չեն հավաքի:
Ինչպես կասեր Զուրաբյանը:


Վահան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1920

Մեկնաբանություններ