Հայտնի փաստ է, որ ընտրությունների ժամանակ մշտապես դրսի գործոնն էական ազդեցություն է ունենում, և հատկապես մեզ նման փոքր երկրներում գերտերությունների շահերի բախումն անխուսափելի է: Այս ընտրություններում ո՛չ Արևմուտքը, ո՛չ էլ Ռուսաստանը չեն փորձում Հայաստանում նախագահի հաղթող թեկնածու «սարքել» ու արհեստականորեն խժդժություններ ստեղծել: Բնականաբար, ոչ մեկը չի կարող ժխտել, որ առկա քաղաքական զարգացումներում նրանց «մատը» խառը չէ, բայց որ վերջիններս շատ նուրբ շախմատային քայլերով են մեր երկրում շարժվում, հստակ է:
Մեր տեղեկություններով, Հայաստանում ևս այս տերությունների շահերի բախում ու առանձին թեկնածուների պաշտպանություն հնարավոր էր, եթե նրանք իրենց թեկնածուին տեսնեին: Այդ իսկ պատճառով դրսում հարցերը լուծվել են հօգուտ գործող նախագահի: Պարզվել է` երկար ժամանակ «մեծերը» պեղել են, փորփրել, բայց Հայաստանի քաղաքական գունապնակում չեն գտել մի խարիզմատիկ ներկայացուցչի, որը կկարողանար ժողովրդին իր հետևից տանել ու միաժամանակ լինել իրենց «հպատակը»: Որոշվել է հարցը հետաձգել մինչև հաջորդ ընտրություններ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ