ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Արձանագրենք ԲՀԿ-ի բրյուսելյան այցի «պրոմախները»

Արձանագրենք ԲՀԿ-ի բրյուսելյան այցի «պրոմախները»
07.12.2012 | 15:51

«Հաջորդ դասին»-2
Արձանագրենք ԲՀԿ-ի բրյուսելյան այցի «պրոմախները».
ա) Ֆյուլեն բառացի հասկացրեց ԲՀԿ-ին, իսկ առաջին հերթին նրա առաջնորդին և նրա հետևում կանգնած Քոչարյանին`
դու քեզ ընդդիմության պես ես պահում Եվրոպայում, Հայաստանում համառորեն չես ասում, որ ընդդիմություն ես, եկել էստեղ, առյուծ ես կտրել: Ասել է` նրբագեղ եվրոպացին ասաց` մեզ հետ խաղեր մի տուր, քեզնից լավ գիտենք` ով ես. այդ դեպքում ես քեզ անվանում եմ ընդդիմություն, իսկ դու գնա Հայստան ու ժխտիր այն:
բ) Նույն Ֆյուլեն ասաց` իսկ եթե ընդդիմություն ես, քննադատությանդ կողքին եղիր նաև կառուցողական: Մեր` եվրոպական արժեքներն են այդպսին: Ասել է` մեր մոտից մատ թափ տալը իշխանություններիդ վրա, մեր ժանրում չէ, մեր ժանրը կառուցողականությունն ու բարեփոխումներն են և ոչ հաթաթան` մեր հաշվին: Մանավանդ որ Ֆյուլեն ևս շատ լավ գիտի, որ սույն օլիգարխիկ կուսակցությունն ընդամենը վեց ամիս է, ինչ իշխանության մաս չէ: Մի խոսքով, եվրասիերեն ասած, ԲՀԿ-ին զգուշացրեց`«դո սոպոգա, բրատան»:
գ) ԲՀԿ-ն, փաստորեն, իր կարճ խելքով, որոշել էր ֆուրոր անել Յուրոփից, այնտեղից հայտարարելով, որ Ծառուկյանը թեկնածու է, և դա նաև Յուրոփի կամքն է. ինչն ամբողջովին այդ կուսակցության չաղ-ուրախ-բախտավոր ոճի մեջ էր: Սակայն, նրան հընթացս հասկացրին, որ գործ ունես աշխարհի կագրադրիչների ու բազմամյա քաղաքական մշակույթի և հոգեցունց բղավոցներով, դեմագոգիկ ֆրազոլոգիայով, սութի բլեֆներով, կատու չես ճղի. էս հայերը չեն, որ հանդուրժեն:
Ի դեպ, ԲՀԿ-ն այդով խախտել էր դիվանագիտական էթիկան, ասիական չուխաներով ներխուժել Եվրոպա և իր պարտադրանքը փաթաթել աշխարհի կառավարիչների կենտրոն Բրյուսելի վզին:
Ինչի համար էլ ստացան պատասխան. Եվրոպան իր մի մասով հրաժարվեց նրանց հետ հանդիպել, Ֆյուլեն էլ չթողեց, որ ԲՀԿ-ն հաղորդագրություն տարածի, իր դեպարտամենտը տարածեց այն:
Այնպես որ, այնքան էլ այնպես չէ, թե Հայաստանի իշխանությունների չուզողությունից էր, որ տապալվեց այդ այցը. վերջնիններիս մնում էր պարզապես լավագույնս օգտվել այդ նույնքան լավագույն առիթից, ցուցանել, թե ովքեր են նրանք` ԲՀԿ-ականները մեզանում: Ինչն էլ արեցին «նա բիս»` անգամ Ավետ Ադոնցի կրակակետով:
Այո, այն, ինչ արեց այդ երկու օրերին ԲՀԿ-ն, չէր կարող անել նրա «ամենայարի» թշնամին իսկ:
«Նույնիսկ»` ես:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ