Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հարկայինի «ուղտը»

Հարկայինի «ուղտը»
03.12.2012 | 18:48

Հարկերի հավաքագրումը մշտապես դժվար գործ է կառավարության համար: Մեր տեղեկություններով` վերջին եռամսյակում այս գործընթացը լուրջ ճնշման տակ է պահում և՛ հավաքագրողներին, և «հավաքագրվողներին»: «Պլան» է դրված հարկային աշխատակիցների վրա` ամեն գնով ապահովել գումարների ուղղումը պետբյուջե: Սակայն, մյուս կողմից էլ, շատ գործարարներ, հարկային ճնշումներին չդիմանալով, որոշում են բոլոր պարտք-պահանջները պետության հետ մարել ու «փակել» իրենց բիզնեսը:

Վերջիններս, ինչպես տեղեկացնում է մեր աղբյուրը, դեռ ոտքները «կախ» են գցում, հուսալով, որ նախագահական ընտրություններից հետո հարկայինի «ուղտն» իրենց դռանը այդքան երկար չի «չոքի»:
Ի դեպ, երեկ ԱԺ-ում բուռն քննարկվում էին հարկային վարչարարությանն առնչվող խնդիրներ, որի շրջանակում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին առաջարկեց. «Գումա՞ր է պետք` այդ գումարները ներքին ռեսուրսներից վերցրեք: Օրինակ, հարկային պետական տեսչության պետի ծաղկաձորյան առանձնատունը վաճառքի հանեք` չորս հատ այդպիսի ծրագիր կանեք»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ