Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Սերժի համար Գագոյի նման մահակն է ամենահաճելին

Սերժի համար Գագոյի նման մահակն է ամենահաճելին
04.12.2012 | 00:38

Եթե Սերժ Սարգսյանը Բրյուսելն ու Ռուսաստանն է Երևան բերում, ապա «կոնկուրենտ ֆիրման» փորձում է Ծառուկյանին ուղարկել «էն անիրավ աշխարհը»: Բրյուսել, ապա` ԱՄՆ: Վիճակը, մեղմ ասած, մի պստլո անհեթեթ է: Կարո՞ղ է Ծառուկյանն իսկապես 450 հազար համակիր ունի, որոնց հետ հանդիպելիս կարող էր և իրեն թույյլ տալ «Վերտու» հեռախոս «կրել» (ո՛չ մի ոսկեզօծ զենք): Ասել է` այդ ձայները նա ոչ թե գնել, այլ հալալ քրտինքով, իր թիմի հետ, առանց հետևում երևացող ականջների, ձեռք է բերել: Ասենք թե: Սակայն նրա հետևի «ականջների» կենաց-մահու ցանկությունն այնքան մեծ է, որ մեկը մյուսի հետևից անհեթեթ այդ կասկադները հաստատ կմսխեն Ծառուկյանի ֆոլկ` ժողովրդական ըմբռնելիության միակ բրենդը ևս:

Եկեք մեկընդմիշտ ֆիքսենք: Ծառուկյանը հնարավոր է և բիզնեսմենի լավ «մախ» ունի: Ծառուկյանն անմիջականության ինչ-որ լիմիտ ունի (չնայած աչքերի խորքում ահագին խորամանկ բան կա), սրանք աշխատող միակ նոմինացիաներն են իր դեպքում: Ոսկեղենիկ հայերեն, ամբոխին թովելու մագիա, «ականջներ քաշելու» դեսպոտիզմ, «կլիզմա անելու» այբոլիտություն նա չունի:
Պատկերացնենք նույնիսկ, որ ոչ թե ԲՀԿ ու ՀԱԿ «ականջավորները», իմա` ուղեղային կենտրոններն են փափագում Ծառուկյանին տանել դեպ Բրյուսել ու Վաշինգտոն, այլ գլոբալ այդ կենտրոնների ժրեցները գիշերը չեն քնում ու ահավոր ցանկանում են համագործակցել ուժ-գործիչ Ծառուկյանի հետ: Ի՞նչ պիտի ասի նրանց Ծառուկյանը գլոբալ զարգացումների, վիբրացիոն նոր տեղաշարժերի, Բժեզինսկուց` փորոտիքը խառնշտորված Մերձավոր Արևելքի մասին….
Մարդ, որը ողջ աշնանային նստաշրջանի ժամանակ ոչ միայն չի մասնակցել իր բուն գործառույթին` պատգամավորական աշխատանքին: Որը ոչ մի քաղաքական միտք այս ողջ ընթացքում չի արտաբերել: Մարդ, որը, չգիտենք, տեղյա՞կ է, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, Թուրքիայում, Սիրիայում` մեր քթի տակ, և նաև, մեր հայրենակիցների հետ: Մարդ, որը նույն այդ սիրիահայերի համար մեկ լումա դեռ չի փոխանցել «Հայաստան» հիմնադրամին: Մարդ, որի ղարաբաղյան «տեսլականը» փուլա-փաթեթայի՞ն, թե «պրոստո» «փաթթածային» է, չգիտենք։
Մարդկայնորեն որևէ բան չունենալով Ծառուկյանի դեմ, ավելին` հասկանալով, թե ինչ անհեթեթ խաղի մեջ են ներքաշում նրան կողմնակիցները, ֆիքսենք հետևյալը. այս խաղը ամենաձեռնտուն է Սերժ Սարգսյանին:
Ճիշտ է, Ծառուկյանի հետևում կանգնած «մետրերը», որոնք իսկապես լուրջ խաղացողներ են, ընդորում` առաջին-երկրորդ նախագահների դեպքում էլ, միջազգային նոմինացիաները լուրջ գործոն են (չնայած ասում են` Ծառուկյանը Ֆրանսիայում նույնպես ինչ-ինչ «վիխոդներ» է ունեցել), ընդ որում, երկու նախագահների հաշվարկներն էլ սպասվելիք ֆորս-մաժորի վրա են: Երկու նախագահների հույսն էլ Ռուսաստանն է, որովհետև Ռուսաստանն է ընտրությունների ժամանակ մշտապես մեզանում «սապոգ» բանեցրել: Իսկ խոսակցությունները, թե Պուտինը կգա, կամ, որ իրենք Գագոյին տանում են անհայտ հետևանքներով դեպ Բրյուսել ու ԱՄՆ, նշանակում է` այդ ամենն ընդամենը բլեֆ է և ոչ պայմանավորվածություն, ինչպիսին Բարոզոյի այցն էր, ինչպիսին Պուտինի սպասվելիք այցն է` Սերժի դեպքում: Սա` «ա»:
բ. Ֆորս-մաժոր չի, լինի մեզանում շատ պարզ պատճառով. տե՛ս Ռուսաստանի ընտրությունները, տես Վրաստանի ընտրությունները: Հետխորհրդային տարածքում միջազգային «օբշեստվային» դա հեչ ձեռնտու չէ. օրակարգում են Սիրիան ու Իրանը: ՈՒշադրությունը կիսելն անիմաստությունների շարքից է:
գ. Եվ վերջապես. Ծառուկյանը հեղափոխականիստ չէ, ինչպիսին է դասական-հեղափոխական Լևոն Տեր-Պետրոսյանը: Դասական հեղաշրջիստ չէ, ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանը:
ՈՒստի շատ ձեռնտու է դրսի խաղացողներին, որովհետև իրենց բացառապես մահակ է պետք: Սերժին, որի համար Գագոյի նման մահակն է ամենահաճելին:
Բարով տանեք Բրյուսել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ