Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Քաղաքական քարանձավներ

Քաղաքական քարանձավներ
03.12.2012 | 15:19

Վիկտոր Դալլաքյան, ՀՀ նախագահի ներկայացուցիչը ԱԺ-ում։ «Նախ ասեմ, որ մենք քարանձավում չենք ապրում... Պարզ եմ, չէ՞, ասում` կարելի է և՛ քննադատել, և՛ համագործակցել։ Թաքցնելու ոչինչ չկա, և դա պետք է բոլորս գիտակցենք` իմ քննադատությունները մշտապես տեղ են հասել ու վերածվել օրենսդրական նախաձեռնությունների»։

Նախ հակաճառեմ, որ մեզնից ոմանք երկկենցաղ են, մարմնով խորհրդարանում են (շաբաթը մեկ), ջակուզիում (ամիսը երկու անգամ) և պանդոկում (օրը վեց անգամ), սակայն հոգով քարանձավում են, մտքով էլ` ծառի վրա։
Անշուշտ, կարելի է և՛ քննադատել, և՛ համագործակցել։ Թաքցնելու ոչինչ չկա, բոլորս էլ սա գիտակցում ենք։ Սակայն պատվարժան Վիկտո՛ր, մի՞թե ժամանակը չէ հանդես գալու ազգապետափրկչական նախաձեռնությամբ և ոմանց քշելու դեպի քարանձավները։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ