Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Հումորով» Գրիգորիչը

«Հումորով» Գրիգորիչը
30.11.2012 | 20:30

Այսօր տարածքային ընտրական հանձնաժողովը մերժել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանի դիմումը`վերջինիս փաստարկները ոչ հիմնավոր համարելով: Հիշեցնենք, որ Սաֆարյանը պահանջում է իր մրցակից ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի գրանցումը չեղյալ համարել, քանի որ վերջինս թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք ընտրության արդյունքների վրա կարող են էական ազդեցություն ունենալ: Մեզ հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը սպասելի համարեց իր դիմումի մերժումը և տեղեկացրեց, որ դիմելու է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Չնայած այս ատյանից էլ թեկնածուի սպասելիքները մեծ չեն, բայց. «Կցանկանայի՝ բոլորը սրա առնչությամբ վերաբերմունք արտահայտեին: Ավելին, ես կհասնեմ նրան, որ ՍԴ-ն էլ դիրքորոշում հայտնի»: Այս պայմաններում անգամ «Ժառանգության» թեկնածուն իր հնարավորությունները «լավ» է գնահատում: «Եթե ընտրությունների օրն այլ ռեսուրսներ չօգտագործվեն, իմ հաղթանակի մեջ վստահ եմ»,-նկատեց Սաֆարյանը, ով քանիցս իր ՀՀԿ-ական մրցակցին հեռուստաբանավեճի է հրավիրել, սակայն մյուս կողմից քար լռություն է:
Ի դեպ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ոչ թե իրենց թեկնածուն է պասիվ քարոզչություն իրականացնում, այլ՝ Ստեփան Սաֆարյանը: «Գալուստ Գրիգորիչի հումորը բարձր եմ գնահատում»,-ասաց նախկին պատգամավորը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ