ՀՀԿ ԳՄ նիստը տեղի է ունենալու այսօր` ժամը 20:00-ին, նոր շենքում` շքեղ պայմաններում, որպեսզի ցուցանվի իրենց առավելությունը ԲՀԿ-ի նկատմամբ, ցույց տրվի, թե որտեղ և ինչպես են ձմեռում ՀՀԿ խեցգետինները` նախագահական ընտրություննեից առաջ:
Հիշենք, սակայն, որ «կոնկուրենտ ֆիրման» նույնպես ունի խեցգետիններ, որ այսօր կձմեռեն բոքսի երիտասարդական առաջնությունում, այն բացող Կոլյայիչի թանձր գրպանում: Հա, ի դեպ, Ծառուկյանը շատ արագ վերադարձել է իր յոթ օր-յոթ գիշեր տևած ծննունդից` այս առիթով: Հիշենք, որ նա ոչ մի կերպ և ոչ մի անգամ, ոչ մի տեղից երբեք ԱԺ չի վերադառնում, չի կատարում իր բուն` պատգամավորի պարտականությունները:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ