Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Տուզիկ վոյաժներ» են

«Տուզիկ վոյաժներ» են
26.11.2012 | 22:32

ԲՀԿ-ում Գագիկ Ծառուկյանի ծննդյան տոներից հետո` «լրիվ ոնց որ խառնում են սաղ»: Հերթական անգամ այստեղ չգիտեն` քուննե՞րն է տանում, թե՞ սոված են: Բանն այն է, որ նոյեմբերի 30-ին բազմաչարչար հայ ժողովրդին պետք է երևար նույն ինքը` թագավոր, խելացի ու անգին ախպերը և ավետիս հղեր «հաջորդ դասի» մասին:
Բայց, արի ու տես, նա այդ օրը Սերժի ու Բարոզոյի ինադու, Մարտենսի էլ, Ֆիլատի էլ, Սաակաշավիլու էլ, վերցնելու ու լինելու է Բրյուսելում: Ընդունելության: Ասինք՝ մի հատ ճշտենք` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի՞ց են կանչել Կոլյայիչին, թե՞ ԵՄ ռեզիդենցիայից: Ճշտեցինք-ճշտեցինք. ԲՀԿ-ից ասին` չգիտենք, վաղը ինքը կգա, ու կպատասխանենք:
Կոլյայիչը դեռ յուր խնամի Անդրանիկ Մանուկյանի հետ Ուկրաինայում ծնունդ է անում:
Իսկ մենք հաստապես կարծում ենք` հրավերքը ՆԱՏՕ-ի կողմից է: Ըստ ամենայնի, ՆԱՏՕ-ն այլևս պատրաստվում է լայնամասշտաբ գործողությունների անցնել Սիրիայում` Թուրքիայի միջոցով. կանչել են` խորհրդակցելու, կարծիք հարցնելու, հնարավոր է՝ զուգահեռաբար էլ ԵՄ-ը Սիրիայի ու Իրանի նկատմամբ պատժամիջոցների խնդիրը քննարկի, կարծիք հարցնի Կոլյայիչից... Թե չէ` Փարիզ, Լիբանան-մի բանան, նույնիսկ` երկու բանան. «տուզիկ վոյաժներ» են:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ