Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր արտահայտած վերջին մտքի «ձեռքը» կրակն է ընկել: Նրան հալածում են աջից, ձախից, յուրայիններ, «այլընտրանքայիններ», ընդդիմադիրներ: Չնայած Հրայր Թովմասյանը տարբեր ԶԼՄ-ներով պարզաբանեց, թե կալանավորների ինքնախեղումների վերաբերյալ իր տեսակետը վերաբերել է ընդամենը մի քանի դեպքերի, տեսնելով, որ շարունակվում են շահարկումներն այս հարցի շուրջ, նախարարի վարկանիշը բարձրացնելու հետաքրքիր ձև է ընտրվել:
Էլեկտրոնային հարցումներ են կազմակերպվել, թե որ նախարարի գործունեությունն են դրական գնահատում, ու պետք չէ զարմանալ, որ հայ հասարակությունը, պարզվում է բոլոր նախարարներից նախընտրում է Հրայր Թովմասյանին:
Կատարյալ «պատկեր» ստանալու համար մնում է մի հարցում էլ Ահարոն Ադիբեկյանն անցկացնի, ու պըրծ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ