Հայաստան վերադարձած սիրիահայերի խնդիրները և դրանց լուծմանը միտված քայլերը հրապարակայնության պակաս չունեցան: Այսօր, համենայն դեպս, կառավարության հավաստմամբ, ամեն ինչ արվում է հայրենիքում նրանց լիարժեք կենսակերպ ապահովելու ուղղությամբ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանության վերին էշելոններում հստակ հրահանգ է իջեցվել խիստ հոգածություն ցուցաբերել վերջիններիս հարցում, քանի որ առաջիկայում նրանց վստահության և քվեի անհրաժեշտություն կա: Մեր զարմանքին` թե ընտրազանգված ձեռք բերելու խնդի՞ր է դրված, նույն աղբյուրը հակադարձեց. «Ավել պատառը փոր չի ծակի»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ