Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Բոդիբիլդինգի չեմպիոնատ

Բոդիբիլդինգի չեմպիոնատ
20.11.2012 | 13:18

ԲՀԿ-ական հերթական նոու-հաուն գրանցեց իր դեֆոլտը: Մեկ հարց մնաց անպատասխան` գաղափարի (կներեք արտահայտությանս համար) հետևում կանգնածներն իսկապե՞ս կարծում էին, որ խորհրդարանական կառավարումը հենց «նա» է, որի կոշիկի քուղերը պետք է կապեին ընդդիմադիր կոչվածները, հագցնեին միասնական թեկնածուի պճեղին և ուղարկեին նախագահական ընտրությունների:
Կասկածում ենք, չնայած գաղափարի մոդերատորներից մեկի հետ կոնֆիդենցիալ զրույցներից մեկում ակնհայտ էր` սպասումներն իսկապես մեծ են:
Ֆիքսենք վերջնական. Սերժ Սարգսյանի հնգամյա պաշտոնավարումը հեշտ չստացվեց: Ավելին` այն լի էր դառնագին շերտերով. նկատի ունենք առաջին հերթին մարտի մեկը և տասը զոհը: Մեզ համար ցավագին է նաև նրա պաշտոնավարման ժամանակ այդպես էլ ռիթմի մեջ չհայտնված բարեփոխումների ընթացքը: ՈՒ էլ ցավալի` Սերոբ Բոզոյանի ուղղակի կսկիծ պատճառող ձերբակալությունը` փուչիկների գործով: Գումարած` Տիգրան Առաքելյանի վեց տարվա դատավճիռը: ՈՒզում եմ հավատալ, որ գոնե վերջին երկու գործերի մասով նրան ճիշտ չեն զեկուցում. էստեղ երևի մենք` մաս-մեդիայի ներկայացուցիչներս, գործ ունենք անելու ու պիտի անենք:
Սակայն «կոնկուրենտ ֆիրմայի» համար էլ պետք է նշել. նրանց ագահությունը, ամբիցիոզ չարությունը, բոլորի ու ամեն ինչի վրայով անցնելու հավերժ պատրաստակամությունը քանի որ անտիտիեզերական էին, նրանց մոտ ոչինչ չստացվեց: Բլեֆը վազեց մինչև մարագ: Ամենևին նկատի չունենք ԲՀԿ-ին, ո՛չ էլ նրա հետ խաղուխաղիկներով զբաղվածներին։ Նկատի ունենք ԲՀԿ-ի հետևում կանգնած «ժրեցներին», որոնք պլանավորում էին ճանապարհային քարտեզներ` հայտնի հավասարումն ստանալու համար, այդ քարտեզի տակ դնելով կոդը` Կարթագենը պետք է կործանվի… ու այդ ստացվեց, որ այդ Կարթագենն իրենք էին:
Շատ պարզ. երբ ֆարսը կրկնվում է, Կարթագեն է դառնում: Կործանված: Նկատեք` այսօր պտույտի մեջ է նույն սցենարը, որը ռեժիսորավորվել էր 2008-ի նախաշեմին. այն օրերին Յուշչենկոյից «կուրտկա» փոխառած Տեր-Պետրոսյանը «նոն ստոպ» տարբերակով հանդիպում էր իր բոլոր ախոյաններին` «երբեմնի տեռորիստներ», իրենից ձերբակալված ընկեր Հրանտին ու ընկեր Արմենին, երբեմնի «Վազգեն-նախագահին» և այդպե՜ս շարունակ: Բլեֆի տառը, հոգեբանական կազմաքանդումը կատարելացնելու, Սերժ Սարգսյանին անկյուն քշելու համար: Հայտնի է` սցենարը մշակվել էր ոչ միայն Տեր-Պետրոսյանի գլխում: Նաև` Քոչարյանի ողնուղեղում: Ինչ ստացվեց: Չասենք: Վերևում մասամբ ասացինք:
Հիմա Տեր-Պետրոսյանի դերում… այո՜, նույնիսկ, Գագիկ Ծառուկյանը չէ: Վարդան Օսկանյանն է` կից ուղեկցությամբ: Նրանք են գնում բլեֆ-բանակցությունների: Գիտենք` ոչ թե խորհրդարանա-նախագահականի, այլ միասնական թեկնածուի շուրջ: ՈՒ քանի որ, ի տարբերություն իրենց, Սերժ Սարգսյանը շախմատը նարդու քարերով չի խաղում, միասնական թեկնածուն այդպես էլ Օսկանյանը չստացվեց: «Ստացեցնել» են փորձում Գագիկ Կոլյայիչին, էն էլ ոնց որ չի ստացվում: Եվ այնուհանդերձ, ստացողներին «իքստիքյան» մի հարց ունեմ.
-Հեր օրհնածներ, էղնելո՞ւ բան է` խորհրդարան գեթ մեկ անգամ ոտք չդրած մարդուն ներկայացնող ուժը ելնի գնա մնացյալ կուսակցությունների «Լացի պատի» մոտ ու նրանց հետ լացացնի նախագահական կառավարման «մայրիկը»` հօգուտ խորհրդարանական կառավարման:
Չէ՜, չէ, ես այնքան կոռեկտ կարող եմ գտնվել, որ չհիշեցնեմ` դասի չհաճախելուն զուգահեռ, սույն կուսակցականապետը գնում է բազկամարտի, ինչպե՜ս նաև «իքստիքյան»` բոդիբիլդինգի չեմպիոնատի:
Քարերն են աղաղակում:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ