Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

SOS

SOS
19.11.2012 | 15:29

Հենց նոր ստացանք տեղեկություն՝ քանի որ հարթակին ընդդմադիր միասնական պարի շուրջ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ համաձայնություն չի կայացել, կոնսուլտացիաներն այդ կուսակցությունների միջև դադարեցվում են:
Մասնակցիները չեն համաձայնել հարթակին` առանձին ռեպերտուարներով հանդես գալու առաջարկին նույնպես, երբ նույն հարթակին, բայց առանձին-առանձին ամենքը կպարեին իրենց պարը` ռեպ, ուզունդարա, ֆիդայա-հայդուկային:
Այդ է պատճառը, տեղեկացնում են ԲՀԿ մեր աղբյուրները, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է մեկ շաբաթից, այն է` նոյեմբերի վերջին, հանդես գալ Սերժ Սարգսյանին պաշտպանելու հայտարարությամբ:
Քաղաքական այլ պատճառներ չկան: Եվ պետք չէ այստեղ որևէ ինտրիգ որոնել՝ տեղեկացնում են ԲՀԿ մեր ախպերները:
Հուսանք` առաջիկա օրերին ԲՀԿ-ն այս փաստը չի հերքի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ