Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Պահանջվում է ՀՀԿ-ական տասը պատգամավոր

Պահանջվում է ՀՀԿ-ական տասը պատգամավոր
16.11.2012 | 13:05

Խորհրդարանական ընդդիմությանը հաջողվեց արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը: ՀԱԿ-ի այս առաջարկին միացել են «Ժառանգությունը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն:
Սակայն մի բան է ձայն հավաքելը, մեկ այլ բան` քվորում ապահովելը: Եթե նույնիսկ այս կուսակցությունների անդամները նոյեմբերի 21-ին, ինչպես իրենք են նշել, մի մարդու պես ներկայանան խորհրդարան, նրանց չի հաջողվի նիստ գումարել: ԱԺ ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է քվորում, ասել է` 66 ձայն: Մինչդեռ այս չորս խմբակցությունները միասին ունեն ընդամենը 53 պատգամավոր (երկու «անկախներն» էլ ձեզ «փեշքեշ»): Փաստորեն, կգան, կնստեն մի երկու-երեք ժամ, կսպասեն, որ դռնից գոնե տասը ՀՀԿ-ական պատգամավոր ներս մտնի, ու ցանկալի քվորումն ապահովվի: Բայց ՀՀԿ-ն հեչ մի «սուրհանդակ» էլ չի ուղարկի, ուր մնաց` պատգամավոր: Այսպես քոռուփոշման էլ խորհրդարանական ընդդիմությունը կարձանագրի հերթական ձախողումը: Հետաքրքիրն այն է, որ այս ամենը հրաշալիորեն գիտակցում են ընդդիմադիրները: Այնպես որ, սա էլ քաղաքական աճպարարության մի ձև է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ