Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Անուղղելի տառասխալ

Անուղղելի տառասխալ
14.11.2012 | 17:47

Արայիկ անունով պատգամավորները, եթե չեմ սխալվում, երեքն են. մեկը` ՀՀԿ-ից, մյուսը` «Բարգավաճից», երրորդը` անկուսակցական։

ԱԺ-ում նրանք նստում են իրարից հեռու, առանձնապես շատ չեն շփվում և չեն դասվում այն օրենսդիրների շարքին, որոնք ամուր «սոսնձվել» գիտեն տեղերում։ Խոսում են, մոտենում խոսափողին, հանդես գալիս հայտարարությամբ` յուրաքանչյուրն ըստ իր կրթական ցենզի։ Նկատենք, որ դա էլ վատ չէ։ Բայց նրանք ոչ մեկը, էլ չենք խոսում մնացած 128 պատգամավորների ու ԱԺ-ի աշխատակազմի մասին, չգիտես ինչու, անտեսում են էլեկտրոնային հսկա վահանակը, ովքեր հանրապետական պատգամավոր Հովհաննիսյանի անունը միշտ գրվում է տառասխալով։ Բախտը բերել է այնքանով, որ մի տառի բացակայությունից իմաստափոխություն տեղի չի ունենում։ Իսկ հայերենը, որպես ճոխ լեզու, ունի այդ հնարավորությունը։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ