Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

ՀԱԿ-ից ՀԱԿ

ՀԱԿ-ից ՀԱԿ
09.11.2012 | 12:40

Հայաստանի գերկուսակցականացված դաշտը համալրվում է ևս մեկով: Այս անգամ ՀԱԿ-ից դուրս եկած երիտասարդները ստեղծում են «Առաքելություն» կուսակցությունը, ու թե սկզբից Հայաստանն էլ ավելացնենք, էլի կստացվի՝ ՀԱԿ: Սակայն, ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, այստեղ հավաքվում են կոնգրեսից դժգոհ երիտասարդները, որոնք ժամանակին մեծ ակտիվությամբ տարբեր ակցիաներ, երթեր էին կազմակերպում: Ըստ նույն աղբյուրի, վերջիններիս այլևս չէր գոհացնում ՀԱԿ-ի պայքարի այսօրվա «երթուղին»` խանգարելով դրսևորելու իրենց ընդդիմադիր հայացքները:
Ի դեպ, մեր աղբյուրի պնդմամբ, մինչ նախագահական ընտրություններ, ՀԱԿ-ից «պոկված» ուժերը հնարավոր է ինչ-որ միավորման մեջ հայտնվեն կամ էլ, զորօրինակ, միավորումներ ստեղծեն: Շատերը` այս կամ այն թեկնածուին սատարելու «ինքնաբուխ» մղումից դրդված:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ