Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Մի՛ դատիր, որ չդատվես»

«Մի՛ դատիր, որ չդատվես»
08.11.2012 | 18:25

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան գրառումների նկատմամբ հստակ վերաբերմունք չունի, բայց չի կարող չարձանագրել, որ կրթության և գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանի` «ՀՅԴ-ն իրականում արժանի է ավելի լավ նորագույն պատմության» վերնագրով գրառումը, ուր Աշոտյանը նշել է, թե ԲՀԿ-ի վերջին հայտարարությունը փրկօղակ է ՀՅԴ-ի համար, այս մեկն առանձնահատուկ էր` «պետական մենաշնորհի դիրքերից` գոռոզ, այլ կարծիք չհանդուրժող ու նաև` իբր սրտացավ, իբր մտահոգ»:
«Ձեր կեղծ հզորությունը, երկրի ու ժողովրդի հանդեպ Ձեր պյուրոսյան հաղթանակները Ձեզ պահեք: Մենք մեր ճամփով գնում ենք,- ասում է Աղվան Վարդանյանը։- Ձեզ պահեք սխալ աշտարակից սխալ գնահատականը, թե ով ում փրկօղակն է: Գուցե փրկօղակը պետականության ու նրա ժամանակավոր մասի` ՀՀԿ-ի համար է նաև:
Եվ եթե մտածում եք` քաղաքական ուժը միայն իշխանության մեջ լինելու համար է, նորից եք սխալվում: Եթե մտածում եք` քաղաքական ուժի կշիռն ու ազդեցությունը որոշվում են 2012 թ. բնույթի ընտրությունների արդյունքներով, սխալվում եք եռակի:
ՀՅԴ-ում պետական-քաղաքական դեմքերի բացակայության մասին խոսում են նրանք, ում բոլոր ընտրապայքարները մեկ մարդ է տարել իր ուսերին: Ներկուսակցական ժողովրդավարության մասին խոսում են նրանք, ովքեր շնչում ու մոռանում են արտաշնչել առանց հրահանգների:

Ծաղր է: Նոր դեմքերի մասին են խոսում նրանք, ում նորերը ամենահին մտակաղապարներն ունեն: Մեր հին ու նորագույն պատմության տերը մենք ենք` մեր սկզբունքներով, մեր ինքնուրույնությամբ, մեր անկախությամբ: Դուք ինչի՞ տեր եք:
Եվ վերջինը` Հայ առաքելական եկեղեցուն մերձ սիրելի՛ Աշոտյան, մի՛ դատիր, որ չդատվես, առաջինները վերջին կդառնան, երանի հոգով աղքատ երիտասարդ հանրապետականներին»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարել է Աղվան Վարդանյանը:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2484

Մեկնաբանություններ