Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

ՈՒմ տիկինը ինչ ունի

ՈՒմ տիկինը ինչ ունի
08.11.2012 | 18:15

Hetq.am կայքէջն անդրադարձել է ԱԺ որոշ պատգամավորների կանանց ունեցած գույքին, եկամուտներին ու դրամական միջոցներին: Ներկայացված թվերը պաշտոնական են։ Սակայն միանշանակ է, որ նրանք իրենց ունեցվածքն ամբողջությամբ չեն հայտարարագրել, այնուամենայնիվ, «ներկայացված գումարի չափերն արդեն իսկ վկայում են, թե ինչ կարողության հետ գործ ունեն պաշտոնյաների տիկնայք»,- գրում է Hetq.am-ը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տիկինը` Ջուլիետա Աբրահամյանը, 2011 թ. ունեցել է 300 միլիոն դրամ (տարեսկզբին` 315 մլն), ինչպես նաև 2 մլն 900 հազար դոլար (տարեսկզբին` 3 մլն 20 հազար):
Ջուլիետա Աբրահամյանը նշված տարում 45 մլն դրամի եկամուտ է ստացել գյուղմթերքների վաճառքից:
ԱԺ նախագահի խնամի Գագիկ Ծառուկյանի տիկինը` Ջավահիր Ծառուկյանը, նույնպես հարուստների ցանկում է: Թեև նրա ամուսինը ԱԺ-ում ամենահարուստն է, սակայն Ջ. Ծառուկյանի եկամուտները մի փոքր պակաս են:
2011 թ. նա ունեցել է 11 մլրդ 850 մլն 562 հազար 800 դրամի եկամուտ, որից 562 հազար 800 դրամը ստացած աշխատավարձն է, իսկ 11 մլրդ 850 մլն դրամը նրան է տրամադրել Գագիկ Ծառուկյանը:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Ջ. Ծառուկյանը տարեսկզբին ունեցել է 8 մլն 900 հազար դրամ, իսկ տարեվերջին` 21 մլն 700 հազար: Պատգամավորի կինը նշված տարում նաև բաժնեմաս է ձեռք բերել, որի արժեքը հարկային տարվա վերջին կազմել է 19 մլրդ 516 մլն 684 հազար 30 դրամ:
Սամվել Ալեքսանյանի կինը` Շողերինա Մկրտչյանը, պատգամավորների կանանց մեջ ամենաունևորն է: Նա ունի 4 մլրդ 83 մլն 567 հազար դրամի հանձնված կամ վերադարձված փոխառություն:
Նրա դրամական միջոցները տարեսկզբին եղել են 11 մլրդ 823 մլն 457 հազար դրամ, իսկ տարեվերջին` 11 մլրդ 903 մլն 450 հազար դրամ, ինչպես նաև 8 մլն դոլար:
Շողերինա Մկրտչյանը 2011-ին ստացել է 154 մլն 570 հազար դրամի եկամուտ:
Հակոբ Հակոբյանի (Պիվի Հակոբ) կինը` Հասմիկ Հակոբյանը, ունի 406 մլն 865 հազար 460 դրամի հանձնված կամ վերադարձված փոխառություններ: Նրա տարեկան եկամուտը կազմում է 5 մլն 490 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից և վարձավճարից ստացած գումարից:
Հասմիկ Հակոբյանը 2011 թ. սկզբին իր հաշվին ունեցել է 1 մլրդ 950 մլն դրամ, իսկ տարեվերջին` 1 մլրդ 620 մլն 204 հազար 540 դրամ:
ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի կինը` Գայանե Մկրտչյանը, 2011-ին ունեցել է 65 մլն 924 հազար 352 դրամի եկամուտ, որը ստացել է շահաբաժնից: Գ. Մկրտչյանն իր հաշվին ունեցել է 500 մլն դրամ և 300 հազար դոլար:

Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2602

Մեկնաբանություններ