Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Կենգուրուի և մոլոկանի թթվի միջև

Կենգուրուի և մոլոկանի թթվի միջև
31.10.2012 | 13:34

Լևոն Զուրաբյան` ՀԱԿ-ԲՀԿ դաշինքի մերան (մեռա՜ն, չկորան)։

«Չի կարելի նեղանալ հաչոցից և էվոլյուցիոն զարգացման ավելի ցածր աստիճանի վրա գտնվող էակներից»։
Հարկավ, բայց եթե էակը մլավո՞ւմ է։ Այս պարագայում էլ չենք նեղանում ու անդամակցում ենք ՀԱԿ-ին։ Փորձնական ժամկետով, մինչև մլավոցը փոխվի խրթրթոցի։
Առաջ ենք ընթանում, պաղատելով արգո Զուրաբյանին` ներկայացնելու հանրապետության էվոլյուցիոն պատկերը։ (Հետաքրքրաշարժ արկածախնդրություն, կասեր քաջարի զինվոր Շվեյկը)։
Եվ, ահավասիկ, ՀՀ էվոլյուցիոն պատկերը պարզորոշվում է, առջևում նախագահական ընտրություններն են։ Եվ յուրաքանչյուրն իմանում է, թե էվոլյուցիայի որ աստիճանի վրա է ինքը հանգրվանել` խրթխրթո՞ւմ է, թե՞ սերենադ երգում։ Զորօրինակ, ներքին մի տագնապ ունեմ, որ գտնվում եմ չկայացած պատգամավորի, կենգուրուի և մոլոկանի թթվի միջև։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- Տիար Լևոն Զ.-ից պահանջում եմ հարգել սահմանադրական իրավունքս և ինձ հանձնել համապատասխան վկայական։

Դիտվել է՝ 2982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ