Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. «ՀՀԿ, քեզ եմ ասում, ԲՀԿ, դու լսիր»

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. «ՀՀԿ, քեզ եմ ասում, ԲՀԿ, դու լսիր»
31.10.2012 | 13:09

ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ՖԲ-ում հետևյալ եզրահանգումն է արել.

«Առավոտյան ծանոթացա կայքերից մեկում տեղադրված «սենսացիոն» նյութին իմ համեստ անձի ահռելի ներդրման մասին «քոչարյանական ռեժիմի» կայունացման և պահպանման մեջ:

Այդ տարիների խորհրդանիշ դարձավ, փաստորեն, իմ կարմիր գույնի PUMA շորտիկը:
Շնորհակալ եմ նույթի հեղինակներին այդ տարիների երիտասարդական բարի հուշերը իմ մեջ արթնացնելու համար:
Պարոնայք, եթե մյուս անգամ ուզենաք ինձ և հանրությանը հիշեցնել, որ ժամանակին ՀՀԿ-ն, այդ թվում` իր երիտ.թևը, սատարել է Ռ. Քոչարյանին, կարող եք զետեղել ավելի լուրջ նյութեր, հատվածներ այդ տարիների հարցազրույցներից, հաղորդումներից, 2003 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավից:
Գաղտնի՞ք է արդյոք, որ ՀՀԿ-ն եղել է Ռ. Քոչարյանին սատարող քաղաքական թիվ մեկ կառույցը։
Գաղտնի՞ք է արդյոք, որ երկնիշ տնտեսական աճը այդ տարիներին ապահովել է ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարությունը:
Բայց այդ հոդվածի ամենաուշագրավ մեսիջը դա չէ: Ամենահետաքրքիրն այն է, որ
1. ԲՀԿ-ն նորից ուղիղ տանում-կապում են Ռ. Քոչարյանի հետ: Մի բան, որ ջանասիրաբար հերքում են տարբեր հարթակներից տարբեր տրամաչափի բհկականները:
2. Ընդգծում են, որ Վ. Օսկանյանը Ռ. Քոչարյանի կողմից ԲՀԿ իջեցված դեսանտ է: Մի բան, որ փորձում է հերքել հենց ինքը` Օսկանյանը:
Այսինքն, այս նյութը իրականում հակահհկական չէ, այլ ընդգծված հակաբհկական է: Այստեղ են ասել. ՀՀԿ, քեզ եմ ասում, ԲՀԿ, դու լսիր:
Իսկ թե ինչու են ԲՀԿ-ի ներսում, այնուհանդերձ, ապաստան գտած հայտնի շրջանակները «լսցնում» ԲՀԿ-ին, թողնում եմ ընթերցողի քաղաքական վերլուծություններին:
Հ.Գ.- Ի դեպ, իմ այդ կարմիր շորտիկը դեռ կա: Կարող եմ նվիրել այդ կայքի խմբագրությանը, որպես իրեղեն ապացույց»:

Դիտվել է՝ 2469

Մեկնաբանություններ