Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Անթիկնապահ

Անթիկնապահ
19.10.2012 | 13:33

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նոր «օպերացիան»` թիկնապահազրկումը, որոշ օլիգարխների և գործարարների դարձրել է խիստ զգուշավոր: Վերջիններս ոչ միայն անհարմարավետություն են զգում առանց թիկնապահի փողոց դուրս գալիս, այլև բավականին դժվար կացության մեջ են հայտնվել: Այսինքն, աշխատում են հրապարակայնորեն թիկնապահների շքախմբով չհայտնվել հասարակության մեջ, թիկնապահների «կորտեժներով» կաթվածահար չանել երթևեկությունը և, ամենակարևորը, չերևալ ոստիկանների աչքին:
Ավելին, մեր տեղեկություններով, այն օլիգարխները, ովքեր համարվում են իշխանությունների «մարդը», ու նրանց «կպնելը» ցանկալի չէ, կիրառում են նախազգուշական միջոցը: Ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, թիկնապահազրկումը կարճաժամկետ «ծրագիր» է և ավելի շատ «միտված» է նրանց դեմ, ովքեր շքախմբերով են շրջում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ