Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ճիշտ է, կապ չունի ով է ասում

Ճիշտ է, կապ չունի ով է ասում
07.10.2012 | 20:05

Սերժ Սարգսյանի «Ռոյթերս» գործակալությանը տված վերջին հարցազրույցի առնչությամբ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում հետևյալ գրառումն էր թողել. «Ճիշտ հայտարարություն, ճիշտ շեշտադրումներով, ճիշտ պահին»: Սաֆարյանից հետաքրքրվեցինք, հարցազրույցի ո՞ր շեշտադրումն է ընդդիմադիր գործչին նման եզրահանգման հիմք տվել, առավել ևս որ նման կարծիք հայտնում Է ընդդիմության ներկայացուցիչը: «Եթե միջազգային լրատվամիջոցներն են նման ահազանգեր հնչեցնում, տարածաշրջանում զարգացումների անկանխատեսելիությունն ակնհայտ է: Այն, ինչ կատարվում է Ադրբեջանում դուրս է ներքին նշանակությունից` սպառնալով տարածաշրջանային անվտանգությանը: Հետևաբար Հայաստանն այս պահին պետք է միջազգային հանրության առջև պիտի բարձրացներ պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի արկածախնդրության հարցը, այսինքն պատերազմի պարագայում ով է կրելու պատասխանատվությունը: Սերժ Սարգսյանի հայտարարությունը հենց այս դաշտում է: Կլուծի միջազգային հանրությունը այս հարցը, շատ լավ, չի լուծի, Հայաստանն անում է այն, ինչ իրենցի կախված է` զգուշացնել բոլորին»,-մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Սաֆարյանը` միժամանակ նկատելով, որ Սաֆարովի արտահանձնումից հետո բանակցային գործընթացը մտել է փակուղի: Նկատելով, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցում մի քանի ուղերձներ կան, «Ժառանգության» քարտուղարը ընդգծում է. «Եթե հայտարարությունը ժամանակի մարտահրավերներին Հայաստանին նետված ձեռնոցներին համարժեք է, ինձ համար էական չէ, թե ում կողմից է դա արվում: Եթե անգամ դա հնչում է քաղաքական հակառակորդի շուրթերից»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ