Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ծառուկյանը «պապա՞» է փոխում

Ծառուկյանը  «պապա՞» է փոխում
05.10.2012 | 13:07

Դատելով կոմպրոմատների պատերազմի թափից, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից (ոնց երևում է` դեբատներին զուգահեռ, Օբաման ուզում է մինչև ընտրություններ Թուրքիայով մտնել Սիրիա), Վրաստանում տեղի ունեցածից, պետք է ասել` մեկ շաբաթ «թայմ-աուտ» վերցրած Ծառուկյանը կգա, բոյով մեկ կկանգնի Սերժ Սարգսյանի առաջ ու հին երգը քամուն կտա` ես նորից եկել եմ, ի՜նչ անեմ: Մի խոսքով, դարձյալ պատասխան չի ունենա ու էլի կփախչի «վերջին դասից»: Իսկ իրականում կդնի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Բոլոր դեպքերում, մեր տեղեկություններով, չնայած սկսած անողոք կոմպրոմատային պատերազմին, նախագահականում հույսները դեռ չեն կորցրել, որ այս օրերին մթության քողի տակ ՈՒկրաինա թռած` իր ընկեր Յանուկովիչի հետ փորձի փոխանակման մեկնած Ծառուկյանը կվերադառնա «անառակ որդու» (աստվածաշնչյան պատկերն ենք կիրառում և ուրիշ ոչինչ) հանգով, և խնջույքի կնստի իր «հոր», կուլտուրական ասած` «նոր պապայի» տանը, «հայրը» նրա համար զվարակ կմորթի, ու ավագ որդին այդ ամենին շա՜տ կնախանձի (երկրորդ նախագահի հայտարարության մասին` քիչ ներքևում):
Ասել է` Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին հայտարարություն կանի:
Ընդ որում, կոմպրոմատներին, սպասվելիք «հատուկ փաստաթղթերի» հրապարակմանը զուհագեռ, «կոնկուրենտ ֆիրմայում» չի մոռացվում նաև բլիթի մասին. Բանգլադեշցի Համոն չդատվեց: Առայժմ ԲՀԿ գործարարները հետ չեն կանչվում ԲՀԿ-ից: Էլ չենք ասում` Օսկանյանի հետքաշմամբ Սերժ Սարգսյանն ուղղակի ինչ մեծ նվեր մատուցեց Գագոյին` բոլոր առումներով:
Բանն այն է, որ Օսկանյանին խաղից հանելով` Սերժ Սարգսյանն օգնեց Ծառուկյանին` հստակեցնելու իր կուսակցական-գեոպոլիտիկ կողմնորոշումները: Ոչ ոք այս մասին բարձրաձայն չի խոսում, սակայն բոլորիս է հայտնի, որ Ռուսաստանը խոր մտահոգություններ ուներ, որ «Սիվիլիթասը» Հայաստանում հարկավոր պահին կարող էր վերածվել «արաբական գարնան» գեներացիոն կենտրոնի, այն էլ` ռուսիստական կուսակցության ծոցում, և դետոնատորի նման պայթեցնել ռուսասեր Հայաստանը` օգնելով Սերժ Սարգսյանին արագ և «յոթմղոնանոց քայլերով գնալ դեպ ՆԱՏՕ-ի գիրկը» (սա էր նաև պատճառը, որ Քոչարյանի հայտարարությունը պասիվ-հայեցողական էր, ու Գրիգորիչ Գալուստն այն «չճանաչեց». իսկ «մույս» ՀՀԿ-ականներն էլ մի գլուխ հարցնում էին` էդ ինչո՞ւ է Քոչարյանը զարմացած, թե ԱԱԾ-ն ինչ գործ ունի Սիվիլիթաս-Օսկանյան-Հանթսման բարիդրացիական հարաբերությունների հետ. պարզ չէ՞):
Մյուս կողմից, այդ «քաշմամբ»` Օսկանյանի, Սերժ Սարգսյանն օգնեց Գագոյին` մնալու կուսակցության գլխին: ՈՒ թե այնպես լինի, որ ՈՒկրաինայում «փիքր» անող Ծառուկյանը վերադառնա, ներկայանա «նախագահ ջանին» ու ասի` ճիշտն ասած, նախագահ ջան, պաշտպանում եմ քեզ, կանխվի կուսակցության փլուզումը Օսկանյանի կողմից: Հասկանալի է, այդ ժամանակ, եթե Օսկանյանի գուխը խառը չլիներ իր հետ առնչվող «գործերով», ԲՀԿ-ն էլ նրան այդքան մենակ թողած չլիներ, նա` ա) դուրս էր գալու կուսակցությունից, բ) իր հետ տանելու էր Քոչարյանի բալաստը, այդով ամբողջովին փսորելով Ծառուկյան-Սարգսյան պայմանավորվածությունը:
Ընդ որում, այս ստարտային վիճակը որքան ձեռնտու է Ծառուկյանին` պաշտպանելու Ս. Սարգսյանին, նույնքան էլ ձեռնտու է սեփական-միայնակ խաղն սկսելու համար, սակայն որից առաջ նա պետք է կարողանա «պայմանավորվել» աշխարհաքաղաքական երկու կենտրոնների հետ, ձեռք բերել նրանց «ադաբրյամսը», ինչպես Իվանիշվիլու դեպքում եղավ: Կլինի՞ նման բան:
Խի՜ստ կասկածում ենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ