Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Եվրասիական միությունը՝ սպառնալիք Վրաստանի և ՈՒկրաինայի համար

Եվրասիական միությունը՝ սպառնալիք Վրաստանի և ՈՒկրաինայի համար
24.06.2012 | 16:32

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ Վրաստանին և ՈՒկրաինային համախմբում է մեկ ընդհանուր վտանգ։ Խոսքը Եվրասիական միություն ստեղծելու Ռուսաստանի ծրագրերն են, միություն, որը կարելի է անվանել ձևափոխված ԽՍՀՄ։

«Երբ Ռուսաստանում հայտարարում են Եվրասիական միության ստեղծման մասին, բոլորը շատ լավ հասկանում են, որ խոսքը ձևափոխված Խորհրդային Միության, ավելի ճիշտ՝ քաղաքական և ռազմական տեսանկյունից տապալված կայսրության մասին է։ Այդ պատճառով Վրաստանի համար ուժեղ, կայուն ՈՒկրաինան կենսական անհրաժեշտություն է»,- նշել է Վաշաձեն իր հարցազրույցներից մեկում։
Նախարարը նաև ընդգծել է, որ Եվրասիական միության ստեղծմամբ Վրաստանին և ՈՒկրաինային սպասվում է մեկ ընդհանուր վտանգ, ինչը կարող է սպառնալ իրենց ինքնավարությանն ու անկախությանը։

Դիտվել է՝ 2243

Մեկնաբանություններ