Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ինդոնեզիան ցնցվել է երկրաշարժից

Ինդոնեզիան ցնցվել է երկրաշարժից
23.06.2012 | 12:39

Ինդոնեզիայի արևմուտքում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվում է Սումատրա կղզում։ Տեղեկություններ զոհերի և ավերածությունների մասին այս պահին չկան։
Ինդոնեզիան գտնվում է սեյսմաակտիվ գոտում։ Օրական այստեղ միջինում 3-4 երկրաշարժ է տեղի ունենում։ Ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 2004թ. դեկտեմբերի 26-ին Սումատրա կղզուց ոչ հեռու։ Երկրաշարժի ուժգնությունը 2004-ին կազմել է 9,1-9,3 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումը հզոր ցունամիի առաջացման պատճառ դարձավ, ինչն ավերեց կղզու հսկայական տարածքներ և 250-300 հազար մարդու մահվան պատճառ դարձավ։

Դիտվել է՝ 1832

Մեկնաբանություններ