Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նախագահը՝ տրոյական ձիու դերում

Նախագահը՝ տրոյական ձիու դերում
23.06.2012 | 12:30

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը հրաժարվել է ստորագրել Եվրոպական կայունացման մեխանիզմի ձևավորման և ԵՄ-ում բյուջետային կարգապահության խստացման պայմանագրերը, որ իշխող կոալիցիան դժվարությամբ համաձայնեցրել էր ընդդիմության հետ` հույս ունենալով, որ Բունդեստագը արդեն հունիսի 29-ին կվավերացնի` գրում է «Frankfurter Allgemeine Zeitung»-ը:

Եվրոպական կայունացման մեխանիզմը ֆինանսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն է ուղղված և եվրագոտու երկրների հետ համաձայնեցվել էր 2011-ի փետրվարին, որից հետո ստացել էր ԴՀ կառավարության հավանությունը: Ըստ պայմանավորվածության` ԴՀ-ն հիմնադրամին պետք է հատկացնի 8,7 միլիարդ եվրո: Բյուջետային կարգապահության մասին պայմանագիրը ԵՄ երկրները ստորագրել են 2012-ի մարտին. նպատակն է եվրագոտու պահպանումը և նոր ֆինանսական ճգնաժամերի կանխարգելումը:
Ձախերի կուսակցության փոխնախագահ Սառա Վագենկնեխտը գտնում է, որ Սահմանադրական դատարանը կարող է Բյուջետային կարգապահության մասին պայմանագիրը հակասահմանադրական ճանաչել, որովհետև պայմանագիրը Սահմանադրության փաստացի փոփոխություն է նշանակում, ուստի ձախերը կոչ են անում հանրաքվե անցկացնել: Սոցիալ-դեմոկրատների խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Հուբերտուս Հայլն էլ գտնում է, որ կառավարությունը շատ ձգձգեց ընդդիմության հետ բանակցությունները, ինչը և կասկածներ առաջացրեց բանակցությունների սահմանադրականության վերաբերյալ: Հիմա նախարարների խնդիրն է ապացուցել, որ պայմանագրերը երկրի Սահմանադրությանը չեն հակասում:

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ