ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Գազային եղբայրության նոր համաձայնագիր

Գազային եղբայրության նոր համաձայնագիր
23.06.2012 | 12:24

Ադրբեջանը և Թուրքիան ծրագրում են հունիսի 26-ին միջպետական համաձայնագիր ստորագրել Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի վերաբերյալ: «Աշխատանքը հասել է եզրափակիչ փուլին: Միջպետական համաձայնագիրը կստորագրվի եկող շաբաթ, Ստամբուլում»,- Reuters գործակալությանը փոխանցել է բարձրաստիճան թուրք պաշտոնյան` անունը չհրապարակելու պայմանով:

Ադրբեջանը և Թուրքիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել կոնսորցիումի ստեղծման մասին, որը կառուցելու է գազատարը Շահ Դենիզ հանքավայրից գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա փոխադրելու նպատակով: TANAP-ի 20 տոկոս բաժնեմասը պատկանում է թուրքական BOTAS-ին, 80 տոկոսը՝ ադրբեջանական SOCAR –ին: Գազատարի նախնական թողունակությունը տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր է նախատեսվում, որից 6 միլիարդ խորանարդ մետրը կմնա Թուրքիայում, մնացածը կհասնի Եվրոպա: Որոշ փորձագետներ կարծում են, որ TANAP-ը հետագայում կարող է միանալ ՆԱԲՈՒԿՈ- West-ին, որը նախատեսվում է կառուցել ադրբեջանական գազը թուրք-բուլղարական սահմանից Եվրամիության երկրներ փոխադրելու համար:

Դիտվել է՝ 2424

Մեկնաբանություններ