Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հարյուրամյա պատերա՞զմ, թե՞ խաղաղության դարաշրջան

Հարյուրամյա պատերա՞զմ, թե՞ խաղաղության դարաշրջան
18.02.2024 | 12:14

Դրվագ Զանգեզուրի գոյամարտից կամ ինչպես պետք է վարվել թուրքի հետ:

Շատ դեպքերում հիշատակության արժանի սխրանքները մնում են անհայտ։

Այդպիսի մի սխրանքի մասին մեր օրերում գիտենք Գ. Սմբատյանի «Սյունիք, Պատմություն և Հիշողություն» գրքից։

Եղվարդ-Ագարակի ճակատամարտի թեժ օրերն էին, մարտերը սուր բնույթ էին ստացել Զալի խութի ճակատում, որտեղից թշնամու գնդացիրը մահաբեր կրակ էր թափում մեր դիրքերի վրա։

Հրամանատար Սմբատ Թորոսյանի հրամանով մի ջոկատ է առանձնացվում և նրանց առաջադրանք է տրվում ինչ գնով էլ լինի լռեցնել թշնամու կրակը։

9-ը հոգուց բաղկացած ջոկատը գաղտնի իջնում է դիրքերից, անցնում ցորենի արտի միջով մոտենում կրակակետին։

Ջոկատին հաջողվում է կատարել առաջադրանքը, սակայն առաջադրանքը կատարելիս մահացու վիրավորում է ստանում Ալավերդի Համբարձումյանը։

Թշնամուց խլված գնդացիրը և մի խուրջին փամփուշտ հայ մարտիկները հասցնում են Զալի խութի դիրքեր։

Այստեղ հանդես է գալիս զինվորներից Աբգար Մկրտչյանը, ով տիրապետում էր գնդացրին։

Դեպքերի վկան գրում է.

«Ագարակցիք ջարդ տվին թուրքերին։ Մերոնք առաջացել, գրավել էին թշնամու դիրքը և խլել գնդացիրը և դա Ագարակի հերոս Աբգարն է խլել ու կրակը ուղղել թշնամու վրա»։

Աբգար Մկրտչյան, առաջին աշխարհամարտի կովկասյան ճակատի զինվոր, գնդացրորդ։ Այդ կռվում նա նռնակով ոչնչացրեց թշնամուն և խլեց գնդացիրը և գնդացրի կրակով ոչնչացրեց ու խուճապահար փախուստի մատնեց հարձակվող թշնամու զորասյուները։

Կապանի Բարաբաթում գյուղի գերեզմանատանը անսովոր մի տապանաքար կա` վրան քանդակված գնդացիր։ Դա Աբգարի տապանաքարն է։ Խորհրդային տարիներին, երբ այսպես կոչված խաղաղության դարաշրջան էր բացվել, ազերի հետագա սերունդները հեռվից հաճախ կրակում էին Աբգարի տապանաքարի վրա:

Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5069

Մեկնաբանություններ