Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կարևորը ձևն է ու ցուցամոլությունը

Կարևորը ձևն է ու ցուցամոլությունը
17.07.2023 | 16:25

Եթե Հայրենիքի, ողջ հայության համար լուրջ, կարևոր, արտակարգ և օրհասական խնդիրների համար փորձեիք հավաքել Հանրապետության հրապարակ, ապա Վարդավառին մասնակցող չփլախ ու լողազգեստով, տարագույն և տարաբնույթ, իրենց երկրներից փախած ու նպատակային Հայաստան ներմուծված այդքան խառնամբոխի քանակությամբ մարդ չէր հավաքվի:

Վարդավառից ու այդ տոնից էլ գաղափար չուներ նրանց մեծամասնությունը:

Կարևորը ձևն է, ցուցադրելը, ցուցամոլությունը, անջատված ու անուղեղ իրավիճակը:

Թքած, թե Արցախի ապագան է վտանգված, որ շրջափակված են, որ տեղահանման վտանգ կա:

Կարևորը անուղեղ ջրվելն է, գինետներում, փաբերում լռվելն ու քեֆերին Հայրենիքի կենացը խմելը, ֆեյսբուքներում իրենց նկարներն ու քեֆի սեղանները ֆռցնելը, անիմաստ նախաձեռնություններ ձեռնարկելը:

Դրա համար էլ միշտ կոտորել են ու տեղահան արել...

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 2355

Մեկնաբանություններ