Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Խաղերի ժամանակն է. ով ավելի հաջող կխաղա, նա էլ բարձրյալի աթոռին կհայտնվի

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Խաղերի ժամանակն է. ով ավելի հաջող կխաղա, նա էլ բարձրյալի աթոռին կհայտնվի
11.04.2013 | 22:21

Ամեն բան սխալ է, ամեն բան տխուր է, չկա դեպի ապահով Հայաստան տանող այն ճանապարհը, որը կհամոզի ընտրել այն մարդուն, ով վաղը գալու է ու Երևանը դարձնի դրախտային մայրաքաղաք, որտեղ երևանցին ապրելու է արժանապատիվ: Խոսքս ուղղում եմ բարգավաճցիներին. մինչև հիմա ի՞նչ եք արել, որ ես ու իմ նմանները չենք տեսել, իսկ այսօր «Բարգավաճի» կարկառուններն ընդդիմություն են խաղում: Հիմա չեմ հասկանում, բոլորը գալիս են մեզ պաշտպանելու, բայց իրականում բոլորն ուզում են գրպանահատի պաշտոնում լինել, որպեսզի մի հինգ տարվա ընթացքում ապահովեն իրենց ընտանիքն ու կառուցեն ապարանքներ: «Բարգավաճ», իզուր մի մաղմղվիր, այսքան ժամանակ ի՛նչ թելադրանքով ես աշխատել՝ գիտեմ, բայց որ խաղեր ես տալիս, դա ուղղակի ծիծաղելի է: Հեռուստաալիքները ողողված են իրենք իրենց գովելու վահանակը ձեռքներին փակցրածներով... Ժողովուրդ, էս ի՞նչ օրի մեջ ես հայտնվել, բոլորը խոստանում են, իսկ դու մնում ես նույնը: Նույն լքվածն ու թշվառը:

Դիտվել է՝ 4157

Մեկնաբանություններ