ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սոցիալական և բարոյական արդարություն

Սոցիալական և բարոյական արդարություն
05.07.2024 | 13:55

Արդարության մասին պատկերացումները տարբեր մարդկանց մոտ հիմնականում սուբյեկտիվ են: Սակայն ընդհանուր բաներ էլ կան, որոնք ընդունված է համարել արդար կամ անարդար: Օրինակ, երկար տարիներ բազմաթիվ մարդիկ համարել են, որ երբ երկրումդ աղքատության մակարդակը բարձր է, երբ ժողովրդիդ մի զգալի հատված օրվա հացի խնդիրը դժվարությամբ է լուծում, արդար չէ չափազանց շքեղ տներ կառուցելը և չափազանց շքեղության մեջ ապրելը: Հիմա ես չեմ ծավալվի, թե բերածս օրինակի քանի տոկոսն է սուբյեկտիվ, քանի տոկոս է կազմում նախանձը և այլ պատճառները: Ընդհանուր առմամբ, այն տեղավորվում է սոցիալական արդարության մասին չափանիշների մեջ, որովհետև տգեղ է ախորժակով ուտելը, երբ շրջապատված ես սոված մարդկանցով: Այս գրառումն այլ բանի մասին է, որքանո՞վ էին անկեղծ մատնանշածս օրինակն ու նմանատիպ բաները անարդար համարողները: Քանի որ նրանց մեծ մասը ծպտուն անգամ չի հանել, երբ պատերազմից ընդամենը օրեր էին անցել, և Սիմոնյան Ալենն ու աներձագ Հրաչը Հունաստանի ամենաշքեղ կլուբներից մեկում «տժում» էին: Ընդ որում, եթե բերածս առաջին օրինակը սոցիալական արդարությանն է վերաբերում, ապա երկրորդ օրինակը բարոյական արդարության մասին է, ինչն իրեն բարոյական համարող ցանկացած հասարակության մեջ պետք է շատ ավելի մեծ զայրույթ առաջացնի: Բայց, արի ու տես, որ մեր հասարակության զգալի հատվածի մոտ առավել ցավոտ են ընկալվում սոցիալական, ոչ թե բարոյական արդարության հետ կապված հարցերը: Այս ամենը չի՞ խոսում արդյոք այդ հասարակության բարոյական նկարագրի մասին: Իմ կարծիքով՝ խոսում է:

Որոշեցի մի քիչ ավելի մանրամասն բացատրել, թե ինչու եմ երբեմն անարժեք, ստամոքսապաշտ զանգվածին անդրադառնում՝ իրերն իրենց անունով կոչելով: Ես դեռ մեկ օրինակ բերեցի, այնինչ, շատ ավելի սարսափելի օրինակներ կան, որոնք հեշտությամբ չտեսնելու է տվել և հաճույքով մարսել է ստամոքսապաշտ ժեխը:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2673

Մեկնաբանություններ