Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Սերգոներն այսօր իշխանության են եկել ու լավ էլ ապրում են

Սերգոներն այսօր իշխանության են եկել ու լավ էլ ապրում են
04.09.2024 | 08:27

Այլանդակության գերադրական աստիճանը. մինչ բազմաթիվ մարդիկ մեծ դժվարությամբ լուծում են իրենց և իրենց ընտանիքների հանապազօրյա հացի խնդիրը, շատերը նույնիսկ դժվարանում են լուծել, վարչապետի տիկինը քարոզչական նպատակներով զանազան կերակուրներ է պատրաստում և ի ցույց դնում այդ մարդկանց: Սա այն նույն այլանդակ շարքից է, երբ դեռ աղետալի պատերազմից շատ չանցած Ալենն ու աներձագը Հունաստանի կլուբներում տժում էին: Սա այն նույն շարքից է, որ մի ամբողջ սերունդ հողին հանձնելուց հետո, անասելի ցավի և ողբերգության պայմաններում, երբ դեռ մեկ տարի էլ չէր անցել այդ ամենից, դրանք հրապարակում գունագեղ միջոցառում էին կազմակերպում: Դրա համար էլ Գռզոն բացահայտ ասում է, որ դուք չպետք է լավ ապրեք, մենք պիտի լավ ապրենք: Ինձ հետաքրքիր է, գոնե իմ շրջապատում դեռ կա՞ն մարդիկ, որոնք մինչև հիմա չեն հասկացել, թե 2018 թվականի թավշյա ողբերգությունը ինչ նպատակով էր կազմակերպվում: Երկու բառով եթե ասեմ, որ Արցախը տային, հազարավոր ոսկի տղերքի զոհաբերեին, երկիրը վիլայեթացնեին, հասցնեին կործանման եզրին, որպեսզի իրենք լավ ապրեն ու կայֆեր անեն: Հիմա գոնե հասկանու՞մ եք, որ հոգեհոր ասած Սերգոները դուք չէիք (մինչև Արցախի հարցը չլուծվի, լավ չես ապրելու, Սերգո ջան): Սերգոներն այսօր իշխանության են եկել ու լավ էլ ապրում են: Ձեզ էլ ասում են՝ դուք պիտի լավ չապրեք, գնացեք Սիրիայում ապրեք:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 9777

Մեկնաբանություններ