«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Շատ ավելի վատին պատրաստվեք

Շատ ավելի վատին պատրաստվեք
04.10.2024 | 20:25

Գլխավոր ճիվաղն իր բոլոր չարագործությունները, հանցագործությունները, ոճրագործությունները մեն-մենակ կամ միայն իր ոհմակի հետ չի կատարում, այլ նախրի ձեռքով, մասնակցությամբ կամ լուռ համաձայնությամբ։

Հոտին հավատացրեց, որ պետք է Արցախը տալ, որ լավ ապրեն, և նախիրը բառաչեց` այո, Արցախը տանք (այսինքն ստորաբար, դավաճանաբար ծախեն), որ լավ ապրենք։

Բայց Արցախը ծախելուց հետո սկսեցին ավելի վատ ապրել, օրեցօր նոր տարածքներ կորցնել, նոր պահանջներ ու հրահանգներ ստանալ թշնամուց։

Արցախը ռուսները, Պուտինն են հանձնել` հավատացրեց ճիվաղը։

Պետք է ռուսներին քշել` բառաչեց նախիրն ու գործի անցավ` հակառուսությունը դարձնելով երկրի գլխավոր խնդիրը։

Մեր բարեկամը Եվրոպան, Արևմուտքն է` հայտարարեց ճիվաղն ու սկսեց քանդել դեպ Ռուսաստան տանող բոլոր կամուրջները։

Այո՜, ռուսները մեր ամենամեծ թշնամիներն են, նրանք սպիտակ թուրքեր են` բառաչեց նախիրն ու սկսեց վազել դեպի քպ-ի բացած քվեակետերը` իր ողորմելի ստորագրություններով Եվրոպա դառնալու համար։

Մեծն Թումանյանը երիցս իրավացի էր` ներսից ենք փչացած։ Նրա ժամանակակից Վրթանես Փափազյանն էլ էր իրավացի, երբ ձեզ նախիր էր անվանում։

Թերևս բոլոր նրանք էլ են իրավացի, երբ ասում, զգուշացնում են` շատ ավելի վատին պատրաստվեք...

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 1638

Մեկնաբանություններ