ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայերը կկարողանա՞ն վերականգնել հայկական իշխանությունը Հայաստանում

Հայերը կկարողանա՞ն վերականգնել հայկական իշխանությունը Հայաստանում
06.10.2023 | 15:00

Թուրքերը որոշում են, թե Հայաստանն ինչ պետք ա անի-չանի, թուրքերը որոշում են Սյամոյին ուղարկեն ստեղ խառնելու, իսկ Արայիկին տանեն ցմահ դատելու, թուրքերը որոշում են, թե Հայաստանն ինչքան մարդ պետք ա զոհի, որ իրանց պետքական տարածքները կորցնի, թուրքերն են անգամ սկսել գրել Հայոց պատմության դասագրքերը՝ իրանց ձեռնտու քարտեզներով ու դրան համարժեք բովանդակությամբ: Թուրքերը էսօր ելույթ են ունենում մեր Ազգային ժողովում, կառավարում են մեր երկիրն ու հետևողականորեն քանդում այն, թուրքերը Ադրբեջանում դատում են Արցախը պահողներին, թուրքերը Հայաստանում դատում են գեներալ Խաչատուրովին:

Հարցը հետևյալն է՝ հայերը, ի վերջո, կկարողանա՞ն վերականգնեն հայկական իշխանությունը Հայաստանում, թե՞ արդեն դե յուրե կհանձնեն պետականության փշրանքները թուրքերին:

Նարեկ Սամսոնյան

Դիտվել է՝ 8274

Մեկնաբանություններ