ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բավակա՛ն է ստի ու կեղծիքի ձի հեծած փրփուր թափեք

Բավակա՛ն է ստի ու կեղծիքի ձի հեծած փրփուր թափեք
02.07.2023 | 11:05

Էդմոն Մարուքյանի գրառման կապակցությամբ.

տարաբնույթ մտքեր արտահայտելուց առաջ, սովորեք տեքստ կարդալ:

Եռակողմ հայտարարությունը, որ ստորագրված է նաև ձեր պատրոնի կողմից, անվերապահ կատարման ենթակա փաստաթուղթ է:

Այդ փաստաթղթի 4-րդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է «…խաղաղապահները տեղակայվում են հայկական զինված ուժերի դուրս բերմանը զուգահեռ...»:

Ոչ -ոք մեղավոր չէ, որ փաստաթուղթ ստորագրողները այնքան բութ ու անգրագետ են եղել, որ «հայաստանյան և հայկական» զինուժ հասկացությունների իմաստային տարբերությունը չեն հասկացել:

Ստորագրել եք, դե բարի եղեք հանել Արցախի պաշտպանական բանակը:

Դուք եք չէ՞ պարտավորվել, որ հայկական զինուժ չի լինելու...

Եվ ի՞նչ գրողի ցավի համար եք ռուսական կողմից որևէ բան պահանջում:

Ո՞վ է նա, ինչացու՞ է:

Տեքստ կարդալ սովորեք՝ նա էլ ձեզ հետ հավասար կողմ է, իր շահի տերը:

Բողո՞ք ունեք, դրա համար նույն փաստաթղթի 5-րդ կետով հատուկ մարմին է ստեղծված «հրադադարի վերահսկողության խաղաղապահ կենտրոն», նստավայրը Աղդամ...

Թուրքիայի տղերքն են:

Նրանց դիմեք...

ՈՒ բավական է ստի ու կեղծիքի ձի հեծած փրփուր թափեք...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ